Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին է մոտեցել 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Չեմպիոն է դարձել սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Բելգիացի գրոամայստեր Դանիել Դարդհան 8.5 միավորով դարձել է արծաթե մեդալակիր: Գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն եզրափակել է լավագույն եռյակը 8 միավորով:
Հայ շախմատիստներից աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկանների պայքարում: Էրիկը առաջնության շրջանակներում լրացրել է գրոսմայստերի իր առաջին նորման։
Միջազգային վարպետի իր երկրորդ նորման լրացրել է ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը, ով վաստակել է 6 միավոր։
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր
ՄԳ Արամ Հակոբյան՝ 7.5 միավոր
ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր
ՖՎ Էրիկ Գասպարյան՝ 7 միավոր
ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7 միավոր
ՄԳ Էմին Օհանյան՝ 6.5 միավոր
ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 6.5 միավոր
ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6 միավոր
ՖՎ Հայկ Երիցյան՝ 6 միավոր
ՖՎ Բենիկ Ագասարով՝ 6 միավոր
ՖՎ Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր
ՄՎ Դավիթ Գևորգյան՝ 5.5 միավոր
ՎԹ Մանվել Առաքելյան՝ 5.5 միավոր
Կիտի Նադանյան՝ 5 միավոր
Վահան Նալբանդյան՝ 4.5 միավոր
Համլետ Անտոնյան՝ 4.5 միավոր
Հայկ Մաղաքյան՝ 4.5 միավոր
Գագիկ Խաչատրյան՝ 3.5 միավոր