Այսօր՝ 21 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի քանի, կարելի է ասել, սկանդալային հայտարարություններ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Բացի այն, որ նա Նիկոլ Փաշինյանին անվանել է շոումեն, իսկ նրա իշխանությանը համեմատել է նռնակը ձեռքին կապիկի հետ, Կարապետյանը նաև նշել է, թե իր նախաձեռնությամբ ստեղծված «Ազգային հպարտության տրիբունալի» հայտնի որոշումը դեռ շատ մեղմ է ու կարող է փոփոխվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր հանցանքներ գործել: Մենք զանգահարեցինք Արշակ Կարապետյանին՝ ճշտելու, թե ինչի մասին է խոսքը:

«Բացի շարունակական զիջումների պատրաստակամությունից, բացի այն ամենի շարունակականությունից, ինչի մասին նշված է Տրիբունալի որոշման մեջ, ամենաթարմ հանցանքը, որ գործել է Նիկոլ Փաշինյանը, այն է, որ վիրավորել է մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը: Հնարավո՞ր է պատկերացնել մեկ այլ երկիր, որի ղեկավարը նման կերպ արտահայտվի իր երկրի հիմնական օրենքի, իր երկրի, իր պետության հիմքում դրված Հռչակագրի մասին: Երևի թե հնարավոր չէ»,-ասաց Արշակ Կարապետյանը՝ նկատի ունենալով մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «այդ Անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»:

Մյուս հարցը, ըստ Արշակ Կարապետյանի, վերաբերում է կոռուպցիային:Մեզ հետ զրույցում գեներալը նշեց, որ Հայաստանում կա մեծ կոռուպցիա. «Մեր տեղեկություններով, որոնք հիմա ճշտում ենք, այդ կոռուպցիայի գլխին կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը: Ավելին, ունենք տեղեկություններ, որ մի քանի երկրում սրա հետ կապված կան ձերբակալվածներ: Հիմա չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել, քանի որ բոլոր տեղեկությունները պետք է վերջնական ճշտենք: Երբ բոլոր փաստերը մեր ձեռքի տակ լինեն, մենք կհրապարակայնացնենք»:

Երրորդը վերաբերում է բանակին՝ ի մասնավորի նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս նման հայտարարություն էր արել. «Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է»: Արշակ Կարապետյանն ասում է, որ սա ապագային միտված վտանգավոր հայտարարություն է: «Ես հիմա դիմում եմ բոլոր սպաներին, բոլոր գեներալներին՝ վստահ, որ իրենք էլ հասկանում են՝ այս մարդը հող է նախապատրաստում, որ ապագայում ասի՝ մեզ բանակ պետք չէ: Իսկ երբ էլի նոր տարածքներ կհանձնի, նորից սպաների ու գեներալների կնստեցնի և աչքն էլ չի թարթի»,-ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով. «Եթե, իհարկե, հասցնի»:

Գեներալի կարծիքով, այս իշխանությունները հնարավորինս շուտ պետք է հեռանան. «Ինչքան երկար մնացին իշխանության ղեկին, այնքան ծանր է լինելու ոչ միայն երկրի համար, այլև հենց իրենց համար, երբ արդեն հեռացած կլինեն իրենց աթոռներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե» Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են Խոշոր հրդեհ՝ Մխչյան գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ) Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան Սոնա Ղազարյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ Իրանի և ՌԴ-ի էլեկտրական ցանցերի միավորումը կստեղծի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր, որից կօգտվեն մյուս երկրները. Իրանի էներգետիկայի նախարար Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց մոտ 200.000 դոլար կբռնագանձվի «Մենք այլ ելք չունենք». Իրանը կփոխի մայրաքաղաքը Տեղի ունեցավ ՀՀՄ կուսակցության երիտմիության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Փաշինյանն արժեզրկում է բանակը և կամավորներին․ Ավետիք Քերոբյան Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի են աղքատացրել. Նաիրի Սարգսյան «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան Վթարի հետևանքների վերացման նպատակով այսօր ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը