Այսօր՝ 21 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Պաշտոնանկությունների թեման շարունակում է մնալ լրատվական հոսքերի հիմնական քննարկվող թեմաներից մեկը, ինչի հետ կապված շատ են ամենատարբեր մեկնաբանությունները։ Տեղի ունեցածի ընդհանուր ֆոնին մի տեսակ ստվերում մնաց Սանոսյան Գնելի ազատման հարցը, ով, շատերի կարծիքով, «լավ էլ հանգիստ, գլուխը կախ աշխատում էր», սակայն այստեղ ահագին հետաքրքիր ծխածակույթ կա։

Նախորդ շաբաթ՝ հայտնի կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի (իրավապահ համակարգի բարդակ, տիրող ամենաթողություն և այն), խոսեց նաև մի հետաքրքիր դրվագի մասին։ Փաշինյանը նշեց․ «Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Արմավիրով գնացինք, և մինչև մեր առաջին կետը հասնելը ճանապարհը կարելի է ասել՝ գրեթե իդեալական վիճակում էր: Եվ, երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գրծընկերներին հարցրեցի, թե հիմա Արմավիրից մինչև Գյումրի էսպե՞ս է ճանապարհը և ստացա շատ պինդ դրական պատասխան: Մեքենայից մի քանի վայրկյան նկարեցի և տեղադրեցի սոցցանցում, որ մենք Արմավիրից Գյումրի ճանապարհը բերել ենք իդեալական վիճակի: Ինչ-որ ժամանակ հետո տեսա մեկնաբանություններ՝ թե «հերթական լկտի սուտը», «դե արի Բայանդուր», «դու եղե՞լ ես Բայանդուրում»: Եվ պարզվեց, որ էդ մարդիկ ճիշտ դուրս եկան։ Կարային ասեն, որ չէ, էդ հատվածն արված չի՝ մի շաբաթից ա արվել, 10 օրից ա արվելու կամ չի արվելու ընդհանրապես։ Պետք չի ավանսով բաներ ասել»:

Բանից պարզվում է, էս ամբողջ «բազարի» պատասխանատուն նույն Սանոսյանն է, ով սուսիկ-փուսիկ, զեկուցում է, թե ամեն ինչ «օկ» է, բայց դե տեղում լրիվ այլ է վիճակը. ասֆալտը չկա, ավելին՝ հլա նոր պիտի սկսի։

Այլ կերպ ասած՝ Սանոսյանի պաշտոնանկությունն ուղղակի կապված է եղել Բայանդուր գյուղի ճանապարհի չարաբաստիկ ասֆալտապատման հետ։ Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ ամեն նիստի դնում քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր․․․
Ի դեպ՝ մամուլում երեկ հրապարակում եղավ, որ Սանոսյանը, նախարար նշանակվելուց հետո, ճանապարհային դեպարտամենտի յուղոտ պաշտոններում սկսել են նշանակվել իր մերձավորներին, համագյուղացիներին ու ծանոթներին։ Տարբեր խորհրդականներ են նշանակվել դարձյալ ճանապարհաշինության մասին ոչ մի պատկերացում չունեցող Սանոսյանի գյուղացին, դասարանցին, կուրսեցին։

Նմանօրինակ մի տեսարանի էլ էսօր ականատես եղանք, երբ խոսք գնաց Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մոդուլային մանկապարտեզի շահագործման թեմային․ պարզվեց, որ մանկապարտեզը պետք է հոկտեմբերին շահագործված լիներ, սակայն իրականում դեռ գազաֆիկացումն էլ ավարտված չի։ Նիկոլը գժվեց ու «շան լափը» լցրեց նորանշանակ ՏԿԵ նախարարցվի գլխին․ «Ես զգուշացնում եմ. դրանից հետո մի հատ ժամկետ եղավ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխան։ Որևէ մեկը թող չասի մի հատ ժամկետ, տվյալ որը ստուգված չի։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է սենց»։

Հերթական անգամ տեսնում ենք բարձիթողի կառավարման դասական դրսևորման հետ, երբ բոլորը խաբում են բոլորին, ու առաջին հերթին հասարակությանը։ Սրանք տեսարաններ են, որոնք արվում են մարդկանց զբաղեցնելու համար։ Նիկո՛լ, էսքան բանը ասեցիր, մի բան էլ ես ասեմ․ դու հավատո՞ւմ էս, որ մինչև 2026 թվականը, այսինքն մինչև քո կառավարության ծրագրի ավարտը, դու 300 դպրոց ու 500 մանկապարտեզը սարքելո՞ւ էս։ Հիմի ասում եմ՝ քուա՛նշ․․․

Մի դիտարմում էլ սրանց կադրային քաղաքականության մասով: Ժամանակին նույն Նիկոլը շատ էր քննադատում Սերժ Սարգսյանին իր կադրային քաղաքականության մասով: Իրականում որոշ կադրերի հետ կապված խնդիրներ կային, դրա մասին չենք կարող չարձանագրել, ժամանակը ցույց տվեց, թե նրան ինչպես «թռան» ու մաքրվեցին առաջին, իսկ հնարավորության դեպքում, սակայն իրական պոֆեիոնալներն ու ոլորտի «ասերը» նույնպես շատ էին, ովքեր կարողանում էին փայլուն կատարել իրենց առաջ դրված խնդիրը բարձր մակարդակով: Չմոռանանք, որ ներկայումս էլ պետական համակարգում աշխատող շատ պրոֆեսիոնալներ (հիմնականում միջին օղակում) «նախկին»համակարգում աշխատողներ են, իրենց գործի նվիրյալներ:

Համաձայնեք, Նիկոլի կադրերը մի հարցում են «աշխարհի չեմպիոն», սրանք անգերազանցելի դավաճան են ու անհայրենիք, էդ հարցում աշխարհում չունեն հավասարը:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել ՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Իրանում երկրաշարժ է եղել «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Ինչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասին Ձմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե» Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե» Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են