Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աղազարյանին կարող են ճնշել

Այսօր երեկոյան լրանում է այն ժամկետը, երբ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրապարակելու է իր որոշումը՝ հրաժարվո՞ւմ է մանդատից, թե՞ ոչ։ Օրերս իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն է հորդորել Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին, ինչպես նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հրաժարական ներկայացնել։ Պատճառը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում կայացած լսումներն էին, որոնք աչքի էին ընկել փոխադարձ վիրավորանքներով, գոռգոռոցներով։

Քյարամյանն այլևս ՔԿ նախագահը չէ, Նարեկ Զեյնալյանն էլ առանց դիմադրելու հրաժարվեց մանդատից։ Հովիկ Աղազարյանն ավելի երկար է դիմադրում։ Փաշինյանի հարցազրույցից հետո նա խոստացել էր իր որոշումը հրապարակել երկուշաբթի, ժամը 18-ից հետո։ Մեր տեղեկություններով, Աղազարյանն ամենևին էլ հակված չէ մանդատը վայր դնել, բայց հասկանում է, որ այդ դեպքում հայտնվելու է իշխանության ճնշումների ներքո, ընդհուպ քրեական գործերի հարուցում։ Առանց այն էլ, իշխանական պատգամավորն օրենքի հետ խնդիրներ ունի, որդուն և իրեն մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ։ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում իր կուսակցի դեմ քրեական վարույթներ հարուցել, ընդհուպ կալանավորել։

Աղազարյանը, իհարկե, կարող էր դիմադրել, եթե ընդդիմության կողմից աջակցություն ունենար։ Նախկին դաշնակցականի նախկին գործընկերները կարող էին Փաշինյանի ապօրինի պահանջն օգտագործել՝ ցույց տալու, որ Հայաստանում պատգամավորին հետապնդում են, զրկում մանդատից իր կարծիքը հայտնելու համար։ Դա, ի դեպ, բխում է հենց ընդդիմության շահերից։ Անկախ Հովիկ Աղազարյանի նկատմամբ վերաբերմունքից, նա իրեն ավելի արժանապատիվ էր պահել, քան իր մյուս, անմռունչ ենթարկվող կուսակիցները։

Ընդդիմությունից որևէ աջակցություն չստանալով՝ Աղազարյանը ստիպված կլինի վայր դնել մանդատը, իսկ Փաշինյանն էլ ևս մեկ անգամ կապացուցի, որ ցանկացած քպական իր համար ընդամենը կոճակ սեղմող ուսապարկ է։

Մանան Գրիգորյան

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում