Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո «պադավատապետությունը» «սուպերպադավատապետության» վերածած Նիկոլ Փաշինյանը նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվող քայլերի շրջանակներում հանկարծ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել: «Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ նախկին հրահանգին»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ ավտոպարկի շատ մեծ՝ 70-90 տոկոսը կրճատվելու է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջին «տուժած» գերատեսչություններից մեկը արտաքին գործերի նախարարությունն է:
 
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ծայրից ծայր «խազեր է քաշել» ԱԳՆ գրեթե բոլոր մեքենաների վրա՝ ընդամենը մի քանի բացառությամբ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել, ըստ այդմ՝ ներկայացուցչական մեքենաները անհրաժեշտություն են: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն: Դեռևս պարզ չէ՝ ԱԳ նախարարին կհաջողվի՞, ի վերջո, համոզել, թե ոչ, բայց մեր աղբյուրը փոխանցում է, որ այս հողի վրա Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման