Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է

2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը հատել է 12.6 միլիարդ դոլարի շեմը։ Նախորդ տարեվերջին պետական պարտքը 11.8 մլրդ դոլար էր: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 9 ամսում պետական պարտքն աճել է 5.5 տոկոսով:

Մինչև 2018 թվականը Հայաստանի պետական պարտքը 6,4 մլրդ դոլար էր, Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանի ամբիոնից քննադատում էր նախկին իշխանություններին՝ պետական պարտքը բարձրացնելու համար և, ինչպես լինում է Փաշինյանի բոլոր հայտարարությունների դեպքում, այս անգամ էլ գործ ունեին սովորական երեսպաշտության հետ։ Եթե նախորդ 27 տարիներին պարտքը հասել էր 6,4 մլրդ դոլարի, ապա վեց տարում ավելացել էր ևս 6,2 մլրդ դոլարով։

«Պետական պարտքի մասին» օրենքի համաձայն՝ տարեվերջին պետական պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմն առավագույնը 60 տոկոս պետք է լինի: Մինչդեռ միայն այս իշխանության օրոք առնվազն 2 անգամ հատվել է կարմիր գիծը՝ 2020 թվականին եղել է ՀՆԱ-ի 63.5 տոկոսը, 2021-ին` 60.3 տոկոս: Այս տարվա կանխատեսումներով՝ տարին կփակվի պետական պարտք/ՀՆԱ 53 տոկոս հարաբերակցությամբ: Հաջորդ տարի պարտք/ՀՆԱ նախնական ցուցանիշը 53.5 տոկոս կլինի։

Գործող իշխանությունն ինքնամոռաց կերպով ավելացնում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքային պարտավորությունները՝ չմտածելով հետևանքների մասին։ Սեփական իշխանությունն ամեն գնով երկարաձգելու, սոցիալական «բունտից» խուսափելու համար Փաշինյանն ու իր իշխանությունը չեն խորշում երկիրն ավելի մեծ պարտքի, և, որպես հետևանք, արտաքին ազդեցության տակ գցելուց։ Կարևորը, իրենց «կոռմը» տեղը լինի։ 

Աննա Բաղդասարյան

Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել