Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը չի փոխվել»,- ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել էր, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: