Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը, առաջիններից մեկը պաշտոնից ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Մամուլում կան տեղեկություններ, որ Համբարյանն ինքն է հրաժարվել աշխատել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այս պաշտոնանկությունը տարբեր շրջանակներում մեկնաբանվեց այնպես, որ նախարարությունը լքում են, այսպես կոչված, «սորոսականները»: Մեր տեղեկություններով, ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու, շուտով մի քանի այլ պաշտոնյաներ էլ կազատվեն աշխատանքից, այդ թվում՝ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
 
Սակայն այս պաշտոնանկությունները դժվար է որակել նախարարության «սորոսականաթափ», քանի որ նորանշանակ նախարարն ինքը այդ շրջանակներից է և Վահե Ղազարյանի պաշտոնավարման շրջանում ևս կոորդինացնում էր, այսպես կոչված, «արևմտյան բարեփոխումների» ողջ գործընթացը: Այնպես որ, նա հազիվ թե ազատվի «յուրային» պաշտոնյաներից: Ավելին, նույն Դավիթ Համբարյանը համարվում է ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ, և նրա պաշտոնանկությունը բավական ծանր են տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ «սորոսական», առավել քաղաքական հատվածում:
 
Նրանց դժգոհության իմաստն այն է, որ նախարարությունում փաստացի թիմի անդամ չեն ունենում, ինչի արդյունքում Արփինե Սարգսյանի առանց այդ էլ ազատ ձեռքերն անվերահսկելի ազատություն կարող են ստանալ, առավել ևս՝ կադրային հարցերում: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին առավել հստակ կլինեն ՆԳՆ-ից մի շարք կադրերի հապճեպ «արտագաղթի» իրական պատճառները:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան