Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մրցույթի արդյունքում տարեկան անվանական կրթաթոշակների արժանացան 16 ուսանողներ, որոնց ընտանիքները անմիջական կորուստ են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար մղվող տարբեր մարտական գործողությունների ընթացքում, և որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ ու իրենց կատարած հանրային աշխատանքով:
Ինձ բախտ վիճակվեց «ՀայաՔվե» անունից հանձնել կրթաթոշակների հավաստագրերը մրցույթի բոլոր հաղթողներին, և յուրաքանչյուր երիտասարդի հետ կիսել իր մեծ հուզմունքն ու հպարտությունը: Մեզ համար սա ևս անչափ կարևոր պահ էր՝ հայրենասիրությունը կրթությամբ և նվիրումով ամրապնդելու իրական հնարավորություն, և մենք սիրով շարունակելու ենք այս աշխատանքը:
Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր երիտասարդ մասնակիցներին, նրանց ընտանիքներին, ինչպես նաև իմ բոլոր գործընկերներին, որոնց աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականություն դարձնել: