Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է

Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը կտրուկ սրվել է, իսկ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում սիրիահայերի անվտանգությունն ապահովելու, նրանց Հալեպից և հարակից շրջաններից դուրս բերելու համար։ Սիրիայից հնչող հայտարարությունների համաձայն, Հալեպի հայ համայնքում այս պահին վիրավորներ կամ զոհեր չկան: Հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանի փոխանցմամբ, երեկ երեկոյան Հալեպում ամայություն էր: Հայ համայնքից ոմանք լքել են քաղաքը, քանի որ վտանգավոր է, վախենում են։

Լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն՝ գրավելով մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Ռազմական գործողություններն իրականացնում են Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ:

Հարձակման մասին տեղեկություններն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում էին, բայց ՀՀ իշխանությունները հարկ չեն համարել ինքնաթիռ ուղարկել, կամ օգնել տարհանման հարցում: Միայն Պաշտպանության նախարարությունը երեկոյան ռազմատրանսպորտային ինքնաթիռով Հալեպից Հայաստան է տեղափոխել Սիրիայի Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը, հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում է 2019 թվականից։

Հալեպը Մերձավոր Արևելքի ամենահայաշատ քաղաքներից էր, Սիրիայում մարտերը սկսելուց հետո շատերը հեռացել էին, բայց որոշ, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, մեծ խումբ հայեր դեռ շարունակում էին ապրել Հալեպում։ Եվ այժմ նրանց իրական վտանգ է սպառնում։ 

Նորա Շահինյան

Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները