Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ

Ադրբեջանը հնարավոր բոլոր ուղղություններով հարձակվում է Հայաստանի վրա։ Հակառակորդ պետությունը լավ է հասկանում, որ չպետք է Հայաստանին հնարավորություն տա վերականգնել այն կորուստները, որ ունեցել ենք 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Հայաստան պետության վերականգնմանը խոչընդոտելու համար Ադրբեջանը ռազմական ուղղությանը զուգահեռ և հավասար իր թիրախում է պահում մեր պետության տնտեսությունը, քանի որ բանակի և պետության վերականգնման հիմքում առաջին հերթին տնտեսությունն է։

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակաբար իր թիրախում է պահում Հայաստանի տնտեսական կարևորագույն ճյուղերը։ Մինչև 2022 թվականը տնտեսական առումով Ադրբեջանի հիմնական թիրախը ԶՊՄԿ-ն էր, որը հազարավոր աշխատատեղեր է ապահովում քաղաքացիների համար, և որը նաև Հայաստան արտարժույթ բերող հիմնական ձեռնարկությունն է։ ԶՊՄԿ-ին թիրախավորելու համար Ադրբեջանն օգտագործում էր հայաստանյան այսպես կոչված բնապահպանների ելույթներն ու հրապարակումները։ Այդ կերպ Ադրբեջանն իր հակահայաստանյան քարոզչությանը տալիս էր հավաստիության պատկեր։

2022 թվականի փետրվարից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը սրեց Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ու ռուսական շատ ընկերություններ հայտնվեցին պատժամիջոցների տակ, Հայաստանը մի քանի այլ պետությունների թվում դարձավ ռուսական շատ ապրանքների արտահանման հիմնական ուղիներից մեկը։ Հայաստանով երրորդ երկրներ օրինական ճանապարհով և մեթոդներով արտահանվում էին նաև ռուսական հումքով պատրաստված ոսկյա զարդեր։ Տնտեսական այս նոր հնարավորությունը Հայաստանում ապահովեց հարյուրավոր նոր աշխատատեղեր, և, որ ամենակարևորն է, միլիոնավոր դոլարներ հոսեցին Հայաստանի պետական բյուջե։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն ընտրեց իր հաջորդ թիրախը՝ օրինական ճանապարհով ներկրված ռուսական հումքով աշխատող հայկական ոսկերչական ձեռնարկությունները։ Ադրբեջանական կողմը սկսեց թիրախավորել Հայաստանի տնտեսության այս ճյուղը 2023 թվականի սկզբից։ Մինկսի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, թուրքական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող և ադրբեջանուհու հետ ամուսանցած Մեթյու Բրայզայի համահիմնադրած «‎Ջեյմսթաուն» հիմնադրամի ադրբեջանցի աշխատակից Օրխան Բաղիրովը դեռ մեկ տարի առաջ էր հակահայկական քարոզչական նյութ պատրաստել, որով փորձել էր ապացուցել, թե Ռուսաստանը ոսկու արտահանման հարցում Հայաստանի միջոցով խուսափում է պատժամիջոցներից։ Ադրբեջանական շահերը սպասարկողներն ավելի հաճախ հղում են տալիս հենց հայկական ԶԼՄ-ներին, որպեսզի բարձրացնեն իրենց քարոզչական նյութերի հավաստիություն։ Այս դեպքում էլ ադրբեջանցիները գործել են նույն սցենարով։ Բաղիրովն իր հոդվածում հիմնականում հղում է տալիս հայկական աղբյուրների։  

Ռուսական ոսկու նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից Հայաստանի միջոցով խուսափելու կեղծ թեման ադրբեջանցիներն այս տարվա հոկտեմբերին կարողացան հասցնել նաև Euronews։ Հոդվածի հեղինակը Եվրոպայում ադրբեջանական լոբբիստական խմբերի հետ կապ ունեցող Վլադ Օլտեանուն էր։

Ինչպես արդեն նկատեցինք, Ադրբեջանի համար հակահայկական քարոզչության լավագույն միջոցը հենց հայկական աղբյուրներին հղում տալով դա իրագործելն է։ Օրերս Հետքի և The Insider-ի համատեղ հոդվածը իրական ու ճոխ նվեր էր ադրբեջանական քարոզչությանը։ Ադրբեջանական քարոզչամեքենան լավագույնս օգտագործեց «Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում» վերտառությամբ հոդվածը։ Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներում այն հրապարակվեց ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով։ Այդ հրապարակումները թարգմանվեցին ոչ առանց ադրբեջանական ձեռքի և տարածվեցին նաև ուկրաիանական լրատվամիջոցներում։ Եղան նաև ֆրանսերեն հրապարակումներ։

Հոդվածն ինքին որևէ հանցագործություն չի բացահայտում, քանի որ հոդվածագրի բնորոշմամբ՝ «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից գալիս է օրինական ճանապարհով, և հումքն այստեղ վերամշակվելով՝ դառնում է զարդ ու արտահանվում այնպիսի երկրներ, որոնք ռուսական ոսկու հետ խնդիր չունեն, ու չեն կարող պատժամիջոնցեր սահմանվել։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն էլ մտահոգված չէ «կեղտոտ» ոսկու արտահանմամբ, այլ իր ռացիոնալ հաշվարկներցի ելնելով լավ է հասկանում, որ հայկական լրատվամիջոցներում հրապարակված այս նյութերը կարող է օգտագործել իր քարոզչական նպատակներով, և հաջողության դեպքում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղին կհասցնի մեծ հարված, հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ, տասնյակ միլիոնավար դոլարներ պակաս կհոսեն ՀՀ պետբյուջե։ Կարճ ասած՝ որքան Հայաստանի համար վատ, այնքան լավ Ադրբեջանի համար։ Այստեղ հարց է, թե հայկական ԶԼՄ-ներն ի՞նչ են շահում, երբ ադրբեջանական քարոզչամեքենային առատ նյութ են մատակարարում։

Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել