Այսօր՝ 04 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սիրո և զորակցության պատգամ է ուղղել հալեպահայությանը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից: 

Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հալեպը կրկին տագնապի մեջ է: Նա ընդգծել է, որ անցնող տասնամյակների ընթացքում տարբեր տագնապներ են հարվածել Միջին Արևելքի մշակութային, կրոնական և ազգերի համակեցության պատմական քաղաքը, և  Հալեպի հայերը ևս կրել են այդ ամենի ծանր հետևանքները:

«Հայ ժողովրդի պատմության գլխավոր էջերում միշտ կենտրոնական ներկայություն է ունեցել Հալեպը՝ տնտեսական, մշակութային, կրոնական և ազգային իմաստով: Իր եկեղեցիներով, մշակութային, կրթական ու ընկերային կենտրոններով և իր հայաշունչ մթնոլորտով Հալեպը ճառագող ներկայություն է ունեցել հատկապես սփյուռքի հայության կյանքում: Ղեկավարներ, ուսուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ ու հասարակական գործիչներ Լիբանանից սկսած մինչև Երևան, եվրոպական երկրներից սկսած մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը խոր արմատներ ունեն Հալեպում»,-նշել է  Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ այսօր տագնապի մեջ գտնվող Հալեպի հայությունը միայնակ չէ, և բոլորը հալեպահայության կողքին են աղոթքի, սիրո, զորակցության միջոցով: Կաթողիկոսի խոսքով՝ Հալեպը հայ ժողովրդի համար անցյալ չէ՝ իր փառքի օրերով, իր կարևոր իրագործումներով ու առանցքային դերակատարությամբ. Հալեպը միշտ պիտի մնա ներկա ու նաև՝ ապագա:

«Ազգի հզորության աղբյուրն իր հավաքական հավատքն է, տագնապներին դիմագրավելու իր հավաքական կամքն է, ապագան կերտելու հավաքական հույսն է: Այսպե՛ս էի հավատում Հալեպի հայությանը: Մենք այսպես տեսանք ու վկայեցինք, երբ շուրջ տասը տարի առաջ տագնապի օրերին այցելեցինք Հալեպ ու մեր ժողովրդի կողքին կանգնեցինք: Այսպես տեսանք ու վկայեցինք, երբ երկրաշարժի օրերին մեր ժողովրդի զավակների հետ քայլեցինք Հալեպի հայաշատ փողոցներում: Հուսահատությունն ու անորոշությունը հեռու են Հալեպի հայության կյանքից: Մենք միշտ եղել ենք ու պիտի մնանք Սիրիայի կողքին: Մենք չենք մոռանա, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի զավակներին ընդունող առաջին երկիրը Սիրիան էր, հետևաբար մեր ժողովրդի կապվածությունը Սիրիայի հետ պետք է ամուր մնա»,-շեշտել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա իր բարձր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Սրբազանին և ազգային իշխանությանը, հայկական համայնքի բարօրությանը լծված բոլոր կազմակերպություններին, ժողովրդի առօրյա կարիքները հոգացող երիտասարդներին, որոնք գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով ծառայում են հայ ժողովրդին:

«Ջերմորեն ողջունում ենք այս տագնապը միասնական ոգով ու ճիգով դիմագրավելու Հալեպի հայության ամուր կամքը: Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից: Թող սերն ու խաղաղությունը կամար կապեն Սիրիայի ժողովրդի կյանքի վերևում»,-եզրափակել է Արամ Ա կաթողիկոսը:

Նախորդ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ 

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։

Կյանքից հեռացել է ռեփեր Էմինեմի մայրը Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստին Հայաստանի հանրային խորհրդի նախագահը ո՞վ է հիմա. Գեղամ Մանուկյանը հեգնեց Կարո Հովհաննիսյանը ամուսնացել է Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,82 դոլար 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունը Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի. Մենուա Սողոմոնյան «Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ Սպիտակ տունը մտադիր է մինչև Բայդենի հեռանալը հասցնել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ «Անհավանական գիշեր Լոս Անջելեսում». Էրիկի մենահամերգին ներկա է եղել նաև նրա դուստրը Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է «Ալ-Հիլալ»-ը որոշում է կայացրել Նեյմարի ապագայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական լաբորատորիայում Պրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ» ՀԷՑ-ը տեղեկացնում է Բայրամովը հանդիպել է Արաղչիի հետ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է Գեղարքունիքում «Opel Astra»-ն բախվել է ծառին, վիրավnրներ կան Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա «Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ Վաղարշապատում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել «Անհավանական գիշեր Լոս Անջելեսում». Էրիկի մենահամերգին ներկա է եղել նաև նրա դուստրը Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը Ակադեմիկոս Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի Թումանյան փողոցում ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Նաիրի Սարգսյան