Այսօր՝ 05 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ալեն Դավթյանը բարձր է գնահատում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետևողական գործունեությունը

Ալեն Դավթյանը մեր ընթերցողին հայտնի է դեռևս 2022 թվականից։ Այն ժամանակ ներկայացրել էինք 2016-ին նրա հիմնած այգեգործական տնտեսությունը։ Միգուցե և այդ նախաձեռնությունը հանրային մեծ ուշադրության չարժանանար, եթե իրագործված չլիներ ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա՝ Քաջարանց գյուղի արևմտյան բարձունքներում, որտեղ սովորական երևույթ են ուժեղ քամիները, որտեղ ավանդաբար լոբի ու կարտոֆիլ էին միայն ցանում...

Անցած ութ տարին ցույց տվեց, որ Ալեն Դավթյանը կարողացել է հետամուտ լինել այդ ծրագրի իրագործմանը՝ ապացուցելով, որ տվյալ բարձրադիր գոտում կարելի է և մրգաստան ստեղծել։

Արդյունքում՝ 13 հա հողատարածք ընդգրկող այգում արդեն 18 հազար մրգատու ծառ կա։ Ընդ որում՝ երկրորդ տարին է՝ դեղձենիներն ու ծիրանենիներն առատ բերք են տալիս:

Ընթացիկ տարում արդեն իսկ 15 մլն դրամի եկամուտ է բերել այգին...

Պարզվում է սակայն, որ ճարտարագետ ու տնտեսագետ Ալեն Դավթյանի՝ հայրենի եզերքի մերօրյա նվիրյալի եռանդն ու ծրագրերը դրանով չեն սահմանափակվել ու սահմանափակվում:

Քաջարան քաղաքի խմելու ջրի երբեմնի մաքրման կայանը, որ 1980-ականներից անտերության էր մատնված ու կիսավեր վիճակում էր, նոր տեսք ու նշանակություն է ձեռք բերել։ Այն նախ մասնավորեցվել է և դարձել Ալեն Դավթյանի պապի սեփականությունը, ով էլ ժառանգել է թոռներին։

Եվ ահա 650 քառակուսի մետր մակերեսով շենքը հիմնանորոգվել է ամբողջապես՝ տանիքից մինչև առաջին հարկ։

Այդտեղ էլ մոտ վեց ամիս առաջ հիմնադրվել է մեխանիկական արտադրամաս, որտեղ 12 բարձրակարգ մասնագետ պատրաստում-արտադրում են, ինչպես իրենք են հավաստիացնում, «երկաթի հետ կապված ամեն ինչ»։

Ավելի կոնկրետ՝ առայժմ արտադրվում են մանեկ (տարբեր չափսերի), պահարաններ, հանքարդյունաբերության մեջ մեծ պահանջարկ ունեցած ֆիլտրեր, հեղույս, պնդօղակ, ցանցավանդակներ, լիսեռներ...

Իբրև հումք հիմնականում օգտագործվում է ռուսական մետաղը, որի որակական հատկանիշները, ըստ մասնագետների, բավականին բարձր են։

Միևնույն ժամանակ՝ արտադրության համար անհրաժեշտ որոշ նյութեր ձեռք են բերվում Իրանի Իսլամական Հանրապետությունից և Չինաստանից։

Արտադրանքի հիմնական սպառողներից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը...

Նորաստեղծ արտադրամասի արտադրանքի հանդեպ պահանջարկն այնքան մեծ է, որ Քաջարանց գյուղում առկա արտադրական մակերեսը չի բավականացրել, ուստի և արտադրական նոր տարածք են վարձակալել Կապան քաղաքում։

Արտադրամաս կատարած մեր այցի ընթացքում հանդիպեցինք աշխատակիցների հետ, որոնցից մի քանիսին ներկայացրեց ճանաչված խառատ Մուրադ Դավթյանը, ով կենսաթոշակի անցնելուց հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից տեղափոխվել է այդ արտադրամաս։

Ահա բարձրակարգ մասնագետներից մի քանիսը, որոնց փորձի և հմտության շնորհիվ ծնունդ է առնում որակյալ արտադրանքը՝ Էդուարդ Ալեքսանյան (6-րդ տարակարգի ֆրեզերային օպերատոր), Անդրանիկ Առաքելյան (6-րդ տարակարգի խառատ), Գագիկ Համբարձումյան (6-րդ տարակարգի զոդող)։

Մուրադ Դավթյանն անդրադարձ կատարեց նաև արտադրամասի ստեղծման պատմությանն ու նրա ներկա գործունեությանը, մասնավորապես նշելով՝ «Արտադրամասը հիմնադրել և ղեկավարում  են Ալեն ու Մարատ Դավթյան եղբայրները։ Այս շինությունը՝ կառուցված խորհրդային տարիներին, իսկական ավերակի էր վերածվել։ Նրանք ամբողջապես հիմնանորոգեցին շենքը, ձեռք բերեցին անհրաժեշտ  հաստոցներ և այլ սարքավորումներ, որոնք էլ տեղադրվեցին ու գործարկվեցին։

Հաստոցները, ինչպես տեսնում եք, խորհրդային տարիների արտադրանք են, որոնք դիմացկուն են ու չեն կորցնում իրենց արդիականությունը։ Պարզապես պետք է մասնագետ լինի, որ կարողանա աշխատեցնել։ Մի խոսքով՝ գերազանց հաստոցներ են, բազմապրոֆիլ։

Մոտ վեց ամսվա գործունեությունը ցույց է տալիս, որ արտադրամասն ի վիճակի է բարձրորակ ու պահանջված արտադրանք թողարկել։ Ընդ որում՝ առաջնահերթությունը տալիս ենք որակին։ Մինչև հիմա մեր մատակարարած դետալների համար ստացել ենք միայն դրական արձագանք։ ԶՊՄԿ-ում աշխատող ռուս մասնագետները նույնպես քանիցս շնորհակալություն են հայտնել՝ արտադրանքի որակի համար։

Արտադրամասում առողջ մթնոլորտ է, տասնյակ տարիների ընկերներ ենք, դասընկերներ, գործընկերներ։

Մեր արտադրամասը, կարող ենք ասել, երկու հիմնական խնդիր ունի, առաջին՝ թողարկել բարձրորակ արտադրանք, երկրորդ՝ երիտասարդ կադրեր պատրաստել»։

Արտադրամասում ընդգրկված է նաև Արցախից բռնագաղթված մեր մի քանի հայրենակից, ովքեր առանձնահատուկ հոգատարությամբ են շրջապատված։

Իսկ Ալեն Դավթյանը, ամեն ինչից զատ, իր հերթական նախաձեռնության գլխավոր նպատակներից է համարում նոր աշխատատեղերի ստեղծումը, տեղացի բարձրակարգ մասնագետների տասնամյակների փորձի օգտագործումը և, իհարկե, տեղի տնտեսվարողների ու մասնավորապես հանքարդյունաբերական ձեռնարկությունների համար անհրաժեշտ որոշ սարքավորումների արտադրության կազմակերպումը։

Ալեն Դավթյանը նաև բարձր է գնահատում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետևողական գործունեությունը՝ տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը նպաստելու, տեղացի որակյալ կադրերի ներուժն օգտագործելու,  ընկերության համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների մի մասը (հնարավորության դեպքում) այստեղ պատրաստելու կամ ձեռք բերելու ուղղությամբ:

«ՊՌՕ-ՆԷԴ» ՍՊԸ ընկերությունը, որ ներկայացնում ենք այսօր, ծնունդ է առել և կայացման ճանապարհի նախնական փուլն անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աջակցությամբ։ Աջակցությունը, անտարակույս, գլխավոր պայման է այս դեպքում, սակայն ոչ պակաս կարևոր է, որ գործի գլխին կանգնած լինի կարող ուժ, աշխատող-արարող անձնավորություն, ինչպիսին Ալեն Դավթյանն է։ Հերթական անգամ նա ապացուցում է, որ հայրենատիրությունը ստեղծագործ աշխատանք է ենթադրում, որ տեղական ռեսուրսները (նաև կադրային) խելամիտ օգտագործելու խնդիր ունենք, որ հայրենի եզերքի ամեն մի պտղունց հողը մշակելու կարիք ունենք, քանզի հողն այդպես է զորանում ու հայրենիք դառնում։

Եվ ամենակարևորը՝ նա համաձայն չէ իր հայրենի Քաջարանց գյուղի ապագայի շուրջ ժամանակ առ ժամանակ ծավալվող հուսակոտոր խոսակցություններին՝ համոզված լինելով՝ հազարամյակների խորքից եկող Քաջարանցը կա և անպայման պիտի լինի...

Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ) Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափով Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան Փաշինյանն ասում է՝ ինչի՞ եք մարտունակ բանակ սարքում, ընկած վարկ եք ուզում դրսից․ Արթուր Խաչատրյան Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան Դանիելյան Ապասվում է առանց տեղումների եղանակ Դատախազությունն ընթացք է տվել` գործադուլ արած վարորդների վերաբերյալ փոխքաղաքապետի հաղորդմանը Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Երևանի միացումը ՄՔԴ Հռոմի ստատուտին ուղղակի վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին. Զախարովա «Արսենալն» ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկին»․ ինչ դիտել այսօր Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը Կթանկանա գազը, հոսանքը, վառելիքը. ապագան մշուշոտ է. Նաիրի Սարգսյան Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում Ալեն Դավթյանը բարձր է գնահատում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետևողական գործունեությունը Նիկոլի իշխանությունը բրախողներն են, մենք՝ հողին հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենչն ու կինը Փարիզից լուսանկարներ են հրապարակել Ինչպե՞ս է սպառողական մտածողությունը սպառնում արժեք ունեցող հասարակությանը․ Մենուա Սողոմոնյան IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ Հեռուստամարաթոնին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացավ Հայ–ռուսական 2–րդ հասարակական ֆորումը Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» Կյանքից հեռացել է ռեփեր Էմինեմի մայրը Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստին Հայաստանի հանրային խորհրդի նախագահը ո՞վ է հիմա. Գեղամ Մանուկյանը հեգնեց Կարո Հովհաննիսյանը ամուսնացել է Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,82 դոլար 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունը Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի. Մենուա Սողոմոնյան «Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը