Այսօր՝ 26 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր

«Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերությունը հայտարարում է անվանական ոչ փաստաթղթային Կայուն զարգացման հետ կապված (ԿԶԿՊ) պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Սա նման պարտատոմսերի առաջին թողարկումն է ՀՀ կապիտալի շուկայում։

Team Telecom Armenia-ն թողարկել է Կայուն զարգացման դոլարային և դրամային պարտատոմսեր։ Պարտատոմսի այս տեսակն ընտրելիս Ընկերությունը հիմնվել է Կայուն զարգացման իր ռազմավարական նպատակի վրա, որը ենթադրում է բիզնեսի շարունակական ընդլայնում՝ ստանձնելով շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն։

Առաջին սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 45 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 20 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ կրկին 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ 

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 3.9 միլիարդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ,  արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.5%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Բոլոր սերիաների պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2024թ. դեկտեմբերի 5-ից 18-ը։

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է իր ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը՝ բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։

Վերջին երկու տարիների ընթացքում միջազգային ստանդարդներին համապատասխան բնապահպանական կառավարման համակարգ ներդնելու արդյունքում Ընկերությունը էականորեն նվազեցրել է իր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ պարտավորվելով մինչև 2029թ․ կրճատել արտանետումները 40%-ով։

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected] ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 27-ի Թիվ 1/452Ա որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ Ընկերությունը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:



Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Որոշում՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ․ ինչ է սպասվում նրան Նյու Յորքում այսօր սկսում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, Հայաստանից մասնակցում է 12 հոգի Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Մայր Աթոռի հայտարարությունը Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է «Ռեալ»-ում ոչ ոք երբեք չի զղջա ինձ հետ պայմանագիր կնքելու համար. Մբապե Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»