Այսօր՝ 26 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից:  «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

Բացի գործառնական և ֆինանսական ձեռքբերումներից, մրցանակակիր կազմակերպությունները գնահատվել են նաև հաճախորդներին առաջարկվող ծառայություններում բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով յուրաքանչյուր վարկատուի հաջողության համար ցանկացած երկրում կայուն զարգացման ռազմավարության կարևորությունը: 

Որոշում կայացնելիս՝ The Banker-ի միջազգային ժյուրին նշել է, որ 2024թ.-ն առանցքային է եղել Ամերիաբանկի համար, քանի որ այն միացել է Bank of Georgia Group PLC-ին (BoGG)` միաժամանակ պահպանելով իր ներկայությունը շուկայում որպես ինքնուրույն կազմակերպություն` իր կորպորատիվ բրենդով։

Ամսագիրը նշում է, որ գործարքը ռազմավարական առավելություններ է ապահովում Ամերիաբանկի համար, այդ թվում, Միացյալ Թագավորությունում գրանցված  և Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված BoGG-ի միջոցով ավելի բարձր հասանելիություն ստանալով միջազգային ֆինանսական շուկաներին։ Աղբյուրի համաձայն, BoGG-ի մաս կազմելով, Ամերիաբանկն ավելի հեշտությամբ կկարողանա կապիտալ ներգրավել և ներդրումներ կատարել իր պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերոնշյալ գործարքը նաև զգալի խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանում իրականացվող նախագծերի և բիզնեսի համար:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսելով նշված մրցանակի մասին, ասել է. «Մեր առաջնահերթությունը հաճախորդների թվային փորձառության բարելավումն է՝ շուկայի զարգացող կարիքներին համապատասխան պատշաճ արձագանքի ու ճկունության միջոցով։ Ամերիաբանկը կշարունակի ներդրումներ կատարել թվային պրոդուկտներում և ծառայություններում՝  ընդլայնելով նաև առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների շրջանակը։ Մենք ակտիվորեն ներդնում ենք էկոհամակարգային լուծումներ, որոնք թույլ կտան սպասարկել մեր հաճախորդներին ցանկացած վայրում և բավարարել նրանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ աջակցելով վերջիններիս թե՛ առօրյա բանկային գործարքներում, թե՛  երկարաժամկետ նպատակների իրագործման ճանապարհին»։  

2010թ.-ից ի վեր Ամերիաբանկը «Տարվա բանկ» մրցանակին արժանանում է իններորդ անգամ:  

Այս ճանաչումը 2024թ. ընթացքում «Լավագույն բանկ» անվանակարգում Ամերիաբանկին շնորհված երրորդ խոշոր մրցանակն է. ընթացիկ տարում բանկը ստացել է բանկային ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակները, այն է` Euromoney պարբերականի «Գերազանցության մրցանակը» որպես լավագույն բանկը Հայաստանում, և Global Finance ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում 2024թ.» մրցանակը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Որոշում՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ․ ինչ է սպասվում նրան Նյու Յորքում այսօր սկսում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, Հայաստանից մասնակցում է 12 հոգի Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Մայր Աթոռի հայտարարությունը Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է «Ռեալ»-ում ոչ ոք երբեք չի զղջա ինձ հետ պայմանագիր կնքելու համար. Մբապե Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե