Վրաստանում փոթորիկ է, ծով մտնելն ու ափին գտնվելը արգելվել է
Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում:
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը զգուշացնում է, որ ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։
«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։