«Մանչեսթեր Սիթիի» նոր ավագը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ավագի դերը վստահել է իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվային, որը 10-րդ մրցաշրջանը կանցկացնի անգլիական ակումբում։ Երկու փոխավագներն են Ֆերնանդինյոն եւ Կեւին Դե Բրույնեն, հաղորդում է ESPN-ը։
«Մանչեսթեր Սիթիի» նախորդ ավագը Վենսան Կոմպանին էր, որը տեղափոխվել է «Անդերլեխտ»։
33-ամյա Դավիդ Սիլվան հայտարարել է, որ 2020թ․ ամռանը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։