Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել.
Հիշատակի խորհրդանշական օրը վերաօծվում է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում: Մշակութային, արհեստագործական ավանդույթներով, մարզական բացառիկ հաղթանակներով հարուստ այս քաղաքը գիտի, թե ինչպես ուղղել մեջքն ու վերածնվել: