Այսօր՝ 26 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներ

 «Երաժշտությունհանունապագայի» հիմնադրամըստեղծվելէ 2019 թ.-ինՀայաստանիպետականսիմֆոնիկնվագախմբիգեղարվեստականղեկավարևգլխավորդիրիժորՍերգեյՍմբատյանինախաձեռնությամբ: Նահիմնադրամիհոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հիմնադրամը կարևորներդրումնունիմերերկրիպատանիսերնդիերաժշտականկրթությանևզարգացմանգործում: Այն ստեղծվեցմեկկարևորառաքելությամբ՝բացահայտելՀայաստանիտաղանդավորերաժիշտներինևօգնելնրանցհասնելիրենցմեծերազանքներին: Այսօր արդեն իսկ տարբեր միջազգային մրցույթների ժամանակ հայ պատանի երաժիշտները, ներկայացնելով Հայաստանը, զբաղեցնում են պատվավոր մրցանակային տեղեր՝ բարձր պահելով առաջին հերթին մեր երկրի պատիվը: Այսպիսով՝ նրանք արդարացնում են բոլոր այն ջանքերը, որոնք հիմնադրամը ներդնում է նրանց զարգացման և կայացման գործում: Հիմնադրամի համար սա ևս ոգևորության առիթ է՝ շարունակելու իր առաքելությունը, ամեն ինչ անելու, որ հինգ տարին կրկնապատկվի, քառապատկվի և այդպես շարունակ: Այդ ճանապարհին նաշարունակելու էկարևորել կրթությունը՝ իրական քայլերի տեսքով ցույց տալով, թե ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանի ապագան դասական երաժշտության ոլորտում:

Գործունեության հինգ տարվա ընթացքում իր այս նպատակին հասնելու համար հիմնադրամը կյանքի է կոչել տարաբնույթ կրթական ծրագրեր վեց ուղղությամբ՝ վարպետության դասեր, բեմական փորձ, այցելություն համերգներ, թանգարանային այցեր, օտար լեզվի դասեր, կրթաթոշակ: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, 173 համերգ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս, կրթաթոշակ է տրամադրվել 54 երեխայի:

Հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս արտերկրում կյանքի կոչվող կրթական ուղևորություններին: Նրա շնորհիվ պատանի երաժիշտները հնարավորություն են ստացել Դուբայում մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային և InClassica միջազգային փառատոնին, Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին, Շվեյցարիայի Ինտերլակեն միջազգային փառատոնին, Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, մասնակցել են վարպետության դասերի Շվեյցարիայում և Գերմանիայում:

Հիմնադրամի կրթաթոշակառու հանդիսացող երաժիշտների վերջին ձեռքբերումների մասին հիշատակենք: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, 2024 թ.-ի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ մրցույթի "Youth B" երիտասարդական խմբում առաջին մրցանակի արժանացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը:

Ուղևորության մեկնելու հնարավորություն պատանի երաժիշտները և դասավանդողները կստանան նաև 2025 թ.-ին՝ մասնակցելով Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային, որը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Դուբայ: Պատանի երաժիշտներն և ուսուցիչները նոր հմտություններ ձեռք կբերեն, վարպետության դասերի կմասնակցեն, և զինված գիտելիքներով ու նոր հմտություններով կվերադառնան հայրենիք՝ այս ամենը նաև մեր կրթական ու երաժշտական կյանքում ներդնելու համար:

Հիմնադրամի տեսլականն է «բարեգործությունը» վերածել «ներդրման», այն է՝ կրթել պատանի երաժիշտների սերունդ, երաժիշտներ, որոնք տարիներ անց դառնալու են մեր երկրի դեսպաններն ամբողջ աշխարհում: Հիմնադրամն իր առջև դրված այս կարևոր առաքելությունը շարունակելու է, քանի որ վստահ է՝ կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի մեջ: Այն տարածում է հայկական մշակույթն ու դասական երաժշտությունն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային բեմերում:

Այս ճանապարհն անցնելը բարդ կլիներ առանց գործընկերների, որոնք հավատում են արվեստի ու երիտասարդության ուժին: Առանց նրանց սրտացավ աջակցության, անհնար կլիներ կյանքին կոչել հիմնադրամի որևէ ծրագիր:

 

Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան «Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր ու անսովոր կերպարում ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ) «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք՝ ուշադրության կենտրոնում պահելով արցախցի երեխաներին Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա նշելու Հաղթանակի օրը Մհեր Ավետիսյանի Ամանորյա ուղերձը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին Ցանկալի ամանորյա նվեր բոլորի համար Արևմուտքը բոլորիս համոզել է, որ ժողովրդավարությունը, դեմոկրատիան դա այն է, երբ ժողովուրդը ընտրությունների միջոցով ինքն է որոշում, թե ով պետք է ղեկավարի իր երկիրը․ Մհեր Ավետիսյան