Այսօր՝ 12 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին

Երեկ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրիում նախաձեռնած «փրայմըրիզը», որի արդյունքները շոկային են եղել տեղի կուսակցականների, հատկապես քաղաքապետի պաշտոնի վրա աչք ունեցող պաշտոնյաների համար։

Ամենաշատ քվեն ստացել է անկուսակցական Սարիկ Մինասյանը՝ 253 ձայն։ Մինասյանը զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, նախկին պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում։ Նախնական ընտրությունների գաղափարը Նիկոլ Փաշինյանն էր առաջ քաշել, թեև ավելի վաղ հայտարարել էին, թե ՔՊ թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է լինելու։ Վերջինս տարբեր սկանդալների մեջ էր հայտնվել, ակնարկում էր, թե իր դեմ թիմի ներսից են աշխատում։ Փրայմըրիզում Սարուխանյանը միայն երրորդն է՝ 143 ձայնով, իսկ երկրորդ տեղում պատգամավոր Դավիթ Առուշանյանն էր՝ 220 ձայնով։ Ավելի պակաս է հավաքել Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, միայն 138 քվե։ Թե՛ Սարուխանյանի, թե՛ Առուշանյանի համար այս արդյունքներն անակնկալ են եղել, նրանք զգալի միջոցներ էին ներդրել քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար, իսկ Սարիկ Մինասյանն առանց ջանք գործադրելու կարողացավ առաջ անցնել։ Ընդ որում, Մինասյանը հայտարարել էր թե իրեն անձամբ Փաշինյանն է առաջարկել մասնակցել այդ «միջոցառմանը»։

ՔՊ-ն, որ մտադիր է զավթել իշխանությունը Գյումրիում, այժմ էլ օրենքն է փոխում, որ օրինական տեսք հաղորդի իր գործողություններին։ Իսկ Փաշինյանը հերթական անգամ շահեց։ Նույնիսկ, եթե կուսակցությունը պարտվի արտահերթ ընտրություններում, նա պատասխանատվությունը բարդելու է անկուսակցական Սարիկ Մինասյանի վրա։ 

Մարիամ Մկրտչյան

«Հայաստանը և Ռուսաստանը՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում» թեմայով համաժողովի դիվանագետների և փորձագետների հետ քննարկեցինք ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները․ Գագիկ Ծառուկյան Սյունիքում պարեկները հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ֆլիկը 2 խաղով որակազրկվել է Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով նախարար է զոհվել. լրատվամիջոցներ Չի բացառվում, որ վարորդների բողոքը կազմակերպված շոու էր 30 մեքենաների մասնակցությամբ վթար՝ Թուրքիայում. կա 1 կյանքից զրկված, 51 վիրավոր (տեսանյութ) Երևան–Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից 4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է ՔՊ-ականների, տարբեր ուսապարկերի ոռնոցն ինչի՞ է գալիս.իրավունքի խախտումը չոքել է իրենց դռանը. Մկրտչյան «Անհարմար եմ զգում, երբ ասում են՝ Ներսես Ավետիսյան՝ դերասան, երգիչ, հաղորդավար». Ներսես Ավետիսյանը՝ տարբեր ոլորտներում ներգրավված լինելու և քննադատության մասին Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը 500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Նրա մասին, թե ինչու է ՔՊ-ում սկանդալը նոր շրջադարձներ ստանում, և որն է դրա առանցքային պատճառը․ Չալաբյան Հային պետությունը պետք է ոչ թե հացի, այլ արժանապատիվ ապրելու համար․ Մենուա Սողոմոնյան «Կուզեի կիսվել մայրիկիս հետ, խոսել նրա հետ, գրկել նրան». Ռաֆայել Երանոսյան Նարիշկինի հայտարարություններն ինքնարդարացման նպատակ ունեն ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան «Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին Դիվանագետների հերթական համաժողովը. տեսանյութ Երկրի ուղեծրում կհայտնվի արևային էլեկտրակայան ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ. ՀայաՔվե Մեզ պետք է օգնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում․ Մհեր Ավետիսյան ՉԼ․ «Բայեր»-ը հաղթել է «Ինտեր»-ին, Մադրիդի «Ռեալ»-ը՝ «Ատալանտա»-ին․ այլ արդյունքներ Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան Այս իշխանության միակ -իզմը «‎բրախիզմն»‎ է․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ աջակցությամբ Կապանի տարբեր հատվածներում ծառեր են տնկվում (տեսանյութ) Ռուբլին ու դոլարը էժանացել են․ փոխարժեքն այսօր ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը Շիրակում թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Հայաստանում սարդերի ու սարդակերպերի, լվիճների նոր տեսակներ են հայտնաբերվել Իսրայելն ավելի քան 300 ավիահարված է հասցրել Սիրիային՝ երկրում իշխանության տապալումից ի վեր Անթnւյլատրելի վարքագիծ ցnւցաբերած ուսուցիչն ազատվել է աշխատանքից Ինչպես են փրկում Արագած լեռան մերձակայքում լանջից ընկած արշավախմբի անդամներին (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի ԵՄ-ն 1,5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման և սոցիալ-տնտեսական ինտեգրման նպատակով