«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ֆլիկը 2 խաղով որակազրկվել է
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն որակազրկել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ Լա լիգայի 16-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում (2:2) իր պահվածքի համար։
Գերմանացի մասնագետը վիճել է մրցավարի հետ, ինչի համար կարմիր քարտ է ստացել։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ֆլիկը կարգապահական կոմիտեի որոշմամբ երկու խաղով որակազրկում է ստացել։ «Բարսելոնան» 10 օր ունի որոշումը բողոքարկելու համար։
Հիշեցնենք, որ Ֆլիկը սկսել է վիճել հանդիպման մրցավար Ալեխանդրո Ռուիսի հետ այն բանից հետո, երբ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի կողմից հարձակվող Վիտոր Ռոկայի նկատմամբ խախտման համար 11-մետրանոց է նշանակվել կապտանռնագույնների դարպասին: Մրցավարի զեկույցում ասվում էր, որ Ֆլիկը հեռացվել է «տեխնիկական տարածքը լքելու, բղավելու, ժեստիկուլյացիաների, իմ որոշումներից մեկի դեմ բողոքելու համար»։