Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել
Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը մի քանի օրում զգալի անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին։ Նա հրահանգել է Կենտրոնական բանկին, որ փոխարժեքը տանելի մակարդակի պահի, քանի որ փոխարժեքի տատանումները նախանշան են մարդկանց մոտ, որ տնտեսությունում խնդիրներ կան, և անկայունության հարցեր կան։ Կենտրոնական բանկը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականը, նշել, թե իրենք ենթարկվում են Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հրահանգներին։
Խնդիրն այն է, որ, ըստ էության, փոխարժեքը պահվում էր դրսից բերված գումարներով, և այժմ դրանք պակասել են թե՛ Ռուսաստանից, թե՛ այլ աղբյուրներից։ Կային տեղեկություններ, որ Թուրքիան և Ադրբեջանը ևս փող էին ներարկում ՀՀ տնտեսություն՝ Փաշինյանի գիտությամբ, բայց վերջին շրջանում զգալի նվազեցրել էին այդ հոսքերը՝ ակնարկելով, որ պետք է արագացնի գործընթացները, նաև բանակցությունների նստի Ադրբեջանի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ։
Դոլարի պակասուրդ կար ռեալ, և ԿԲ-ն հրաժարվել է ինտերվենցիա իրականացնել։ Առանց այն էլ, ԿԲ-ի ռեսուրսները, պահուստային ֆոնդն այնքան էլ մեծ չէ, 3,5 մլրդ դրամ է, այսօրվա ապրանքաշրջանառության ծավալների պարագայում չնչին մի գումար։
Արուս Աղաբեկյան