Այսօր՝ 14 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները: Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից «պիրոտեխնիկայի և անթույլատրելի բովանդակությամբ պաստառների համար» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 37500 եվրոյով։ Ավելին, «Հանրապետական» ստադիոնում 500 տեղ փակ կլինի։
 
Ընդ որում, որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: Իհարկե, ՈՒԵՖԱ-ի կողմից այս կամ այն երկրի, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանելը նորություն չէ, սակայն ուշագրավ է 500 նստատեղի նկատմամբ «արգելքը»: Ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանի դեպքում նախկինում նման բան չի եղել: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսքն այն տեղերի մասին է, որտեղից ավանդաբար երկրպագում են հավաքականի ֆանակումբները՝ «Առաջին հայկական ճակատը» (FAF) և Red Eagles-ը, որոնք վերջին շրջանում պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը:
 
Ֆուտբոլային շրջանակներում կան տեղեկություններ, որ ՈՒԵՖԱ-ի նման որոշումն առնվազն ՀՖՖ ղեկավարների սրտով է, և եթե շահագրգռված էլ չեն եղել, ապա գոնե լուրջ ջանքեր չեն գործադրել, որ գոնե մարզադաշտի այդ 500 տեղերը «չորակազրկվեն»: Իսկ ահա ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ, ամեն ինչ արվել է, որ տուգանքները շատ ծանր չլինեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան. Գագիկ Ծառուկյան Երևանում այսօր օդի որակը բավականին լավ է և չի գերազանցում թույլատրելի նորման ԶՊՄԿ–ի դերը սուբվենցիոն ծրագրերում (տեսանյութ) Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ» Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ» «Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ» Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը. «Փաստ» Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ» Սյունիքի հանձնումը Փաշինյանին էլ չի ներվի. «Թարմ ուղեղով» ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN iPhone 17-ը տեսախցիկի հորիզոնական բլոկ կստանա. Weibo «Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ Վստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ) Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք Չալաբյան Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել է Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղաքացիներից մեկը փորձել է ինքնահրկիզվել Հայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. հիվանդանոց են տեղափոխվել բուժքույրն ու վարորդները Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է․ Մհեր Ավետիսյան «Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին ՔՊ-ականները փորձում են խույս տալ պատասխանատվությունից․ Մենուա Սողոմոնյան