Այսօր՝ 14 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թուրքիան շահագրգի՞ռ է հայ-ադրբեջանական կարգավորմամբ

Սիրիայում կատարվող իրադարձությունների ֆոնին Թուրքիայից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայտարարություններ են հնչում Հարավային Կովկասի և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Երեկ էլ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի։

Միևնույն ժամանակ, բոլոր այս հայտարարություններն ուղեկցվում են Հայաստանի հասցեին թաքնված կամ բացահայտ սպառնալիքներով։ «Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունն անբաժան են մեր երկրի անվտանգությունից: Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Գյուլերը և հավելել, թե թուրքական բանակը «ուժի գործոն» է, որի վրա հույս են դնում բարեկամ և եղբայրական երկրները:

Վերլուծաբաններից շատերը կարծիք են հայտնում, թե Սիրիայից հետո Թուրքիան ուշադրությունը սևեռելու է Հայաստանի ուղղությամբ՝ չբացառելով անգամ ռազմական ինտերվենցիան։ Շատերն էլ վստահ են, որ Թուրքիան, որն այժմ ավելի շատ է կապված Արևմուտքի հետ, չի գնա նման արկածախնդրության, առավել ևս, որ բավական խորը խրվել է Սիրիայում, իսկ դա տևական ժամանակ և ռեսուրսներ է պահանջելու։ Ըստ ամենայնի, Անկարային այսօր օդուջրի պես հարկավոր է հանդարտեցնել իրավիճակը Հարավային Կովկասում, թույլ չտալ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի ազդեցության աճ, քանի դեռ թուրքական իշխանությունները զբաղված են Սիրիայով։ Ուստի և պարտադրում են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ինչ-որ փաստաթուղթ կնքել, որոշ ժամանակ հանգիստ մնալ, իսկ Հարավային Կովկասին Թուրքիան կանդրադառնա Սիրիայի հարցերը վերջնական լուծելուց հետո։

Արևիկ Հովհաննիսյան

Կրթության որակը նահանջում է, ուսանողների թիվը՝ պակասում. Ատոմ Մխիթարյան Մսավաճառների դեմ տեռոր են իրականացնում Պուտինը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ականների երեսպաշտությունը. ինչ կարելի է Փաշինյանին, չի կարելի Աղազարյանին Թուրքիան շահագրգի՞ռ է հայ-ադրբեջանական կարգավորմամբ Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը Ստեղծվել է անսովոր զիգզագաձև արևային մարտկոց. այն ոչ միայն էներգիա է արտադրում Այս թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան. Գագիկ Ծառուկյան Երևանում այսօր օդի որակը բավականին լավ է և չի գերազանցում թույլատրելի նորման ԶՊՄԿ–ի դերը սուբվենցիոն ծրագրերում (տեսանյութ) Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ» Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ» «Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ» Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը. «Փաստ» Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ» Սյունիքի հանձնումը Փաշինյանին էլ չի ներվի. «Թարմ ուղեղով» ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN iPhone 17-ը տեսախցիկի հորիզոնական բլոկ կստանա. Weibo «Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ Վստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ) Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք Չալաբյան Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել է Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղաքացիներից մեկը փորձել է ինքնահրկիզվել Հայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է