Այսօր՝ 18 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ապագա կա»-ն է մեծ թափով գալիս՝ աղքատությանն ու թանկացումներին թևանցուկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես. 2025 թվականը (ասում են՝ Օձի տարի է) մոտենում է: Իսկ էլ ի՞նչ է գալիս 2025 թվականի հետ, տվյալ դեպքում՝ «հերոս հարկատուներիս» գլխին: Ըստ որում, եթե Նոր տարին գալիս է բացառապես տիեզերական երևույթների հաշվին (դե, Երկիրը Արեգակի շուրջ մի պտույտ էլ գործեց), ապա «ապագա կա»-ն գալիս է գերազանցապես Փաշինյանի ու նրա գլխավորած, կներեք արտահայտության համար, իշխանության ընդունած որոշումների, օրենքների վրա կանգնած:

Առաջինն, ինչ նոր տարվա հենց առաջին օրից իրենց գրպանի ու մաշկի վրա զգալու են երևանցիներն ու Երևան եկած հայրենակիցները, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումն է: Ճիշտ է, փաշինյանական իշխանությունները փորձում են իրենց խմբին բնորոշ մանիպուլ յացիաներով համոզել, թե երթևեկության ամսական, տարեկան փաթեթներ ձեռք բերելու դեպքում թանկացումը 300 դրամ չի կազմում, այլ ավելի քիչ, բայց իրականությունն այն է, որ հունվարի 1-ից ուղեվարձը մայրաքաղաքում թանկանալու է: Սա, բնականաբար, հարվածելու է հարյուր հազարավոր մարդկանց գրպաններին: Դե, բոլորը հո նախկինում նույնիսկ տրանսպորտի 100 դրամը մեծ գումար համարած, իսկ հիմա տրանսպորտի գոյության մասին մոռացած քպական իշխանության պաշտոնյա չեն... Ի դեպ, այն, որ ուղեվարձի թանկացումը փաստ է, և այն լուրջ հարված է լինելու, փաստեց նույնիսկ ԿԲ նախագահը՝ հայտարարելով, որ տրանսպորտի գների փոփոխության արդյունքում եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0,5 տոկոս կազմել: Թող այս թիվը ոչ մեկին չապակողմնորոշի, քանի որ ԿԲ նախագահի նշած գնաճային այդ ցուցանիշը չափից դուրս բարձր է, ու դա՝ միայն տրանսպորտի ուղեվարձի առնչությամբ:

Հա, բայց միայն դա չէ: «Ապագա կա»ն գալիս է թանկացումներին և աղքատությանը թևանցուկ, գալիս է այնպիսի հուժկու թափով, որ, վախենանք, մարդկանց տներ մտնի՝ առանց դռները թակելու, ուղղակի աքացիով բացելով: Տեսեք, 2025 թվականին գույքահարկը ևս մեկ աստիճանով կբարձրանա, այսինքն՝ գրեթե կկրկնապատկվի, իսկ երեք տարի առաջվա համեմատ՝ կեռապատկվի: Հաջորդ տարի էլ (2026), եթե մինչ այդ զանազան հարկերից ու տուգանքներից հետո դեռ ոտքի վրա լինենք, գույքահարկը կհասնի սահմանված մաքսիմումին: Այս հարվածն առավել ցավոտ կզգան մեր այն հայրենակիցները, ովքեր, օրինակ՝ Երևանի «թանկանոց» հատվածներում տատիկպապիկից ժառանգություն մնացած բնակարան ունեն, կամ ԽՍՀՄ-ի օրոք են ստացել տունը, կամ այն ձեռք են բերել այն «հին, բարի» էժան թվերին: Նրանք հարկադրված կլինեն այդ բնակարանի համար աստղաբաշխական հարկեր մուծել:

Շարունակենք. եկող տարվա հունվարի 1ից, եթե հարկ վճարողը սահմանված ժամկետից վճարումն ուշացնի, ապա ոչ թե 0,04 տոկոսի չափով տույժ կվճարի, այլ՝ 0,075:

Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2025 թիվը «ներքին կարգով» հռչակել են հարկային տեռորի տարի: Տեսեք. «Հարկային օրենսգրքում» առաջին ընթերցմամբ կատարված փոփոխությունների համաձայն, նախատեսվում է 2025 թ. հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից (շրջհարկից) տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ Դրանից հատկապես տուժելու են փոքր ու միջին բիզնեսը, այդ թվում՝ մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական (փաստաբանական) և հաշվապահական գործունեությունը, մենեջմենթի հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն: Կարճ ասած՝ շուրջ 13000 տնտեսվարողի հարկային բեռը բազմակի անգամ ավելանալու է, ներկայիս 5 տոկոսից բարձրանալու է, հասնի 31,67 տոկոսի: Սա, եթե չհանգեցնի «սոցիալական բունտի», բերելու է նշված ոլորտների ծառայությունների կտրուկ թանկացման: Կամ էլ՝ նշված ոլորտներում շատերը ձգտելու են դեպի ստվեր: Թեպետ, առավել հեռատեսներն ու խելացիները պարզապես մի «գոմի կողպեք» կկախեն իրենց գրասենյակների դռներին ու կարտագաղթեն, կամ պարզապես կդադարեցնեն գործունեությունը:

Ի դեպ, երեկ Փաշինյանը հերթական կարճախոսության տեսանյութը «ճպպացրեց» սոցցանցերում՝ փորձելով համոզել, թե այս վիշապային հարկափոփոխությունը ոչ թե փոքր ու միջին բիզնեսին է հարվածելու, այլ… «խոշոր բիզնեսին», «օլիգարխներին»: Ավելին, նա պնդում է, թե դա արվում է թալանածը հետ բերելու ու նման այլ՝ պոպուլիստական դատարկ, փուչիկային նպատակներով:

Նրա խորհրդականներն ու նախարարները, երևի sms ստանալու հնարավորությունից ահաբեկված, նրան գոնե չեն հուշել, որ «խոշոր բիզնես» ասվածը շրջանառության հարկի դաշտում չէ, այլ ավելացված արժեքի հարկի: Ի՞նչ կապ ունի այստեղ «խոշոր բիզնեսը», ի՞նչ կապ ունեն սրա հետ «թալանն» ու «օլիգարխները»: Ի՞նչ է, «թալանն» այդ 13000 փոքր ու միջին տնտեսվարողնե՞րն էին գործել, ասենք՝ միրգ-բանջարեղենի խանութները, այս կամ այն փաստաբանական գրասենյակը, այնինչ հաշվապահական օֆիսը, այսինչ շինանյութի խանութը, ո՞վ: Թալան եք փնտրո՞ւմ, կոռուպցիա եք փնտրո՞ւմ, Փաշինյանի կառավարության ու այլ իշխանավորների պարգևավճարներին, հանկարծահաս «չաղ ու բախտավոր» ապրելակերպին նայեք:

Էլի բաներ կարելի է ասել, բայց բավարար է նշել այն, որ 2025 թվականին անհրաժեշտ է լինելու 1 տրիլիոն ու 117,1 միլիարդ դրամ՝ պետական պարտքի մարման և սպասարկման համար: Դրանից 723 մլրդ դրամը կգնա բուն պարտքերը մարելուն, 394,1 մլրդ դրամը՝ տոկոսավճարների։ Թեպետ, այստեղ ոչ այնքան կարևոր է, թե այդ 1,1 տրիլիոնի որ մասն ինչին կգնա, այլ այն, որ այդ ամենը մեր՝ «հերոս հարկատուներիս», պարզ ասած՝ ժողովրդի գլխին է իջնելու և ուսերին է ծանրանալու:

Սրան գումարեք այս իշխանության բերած այլ աղետներն ու անվտանգային խայտառակ սպառնալիքները, ու պատկերը կամբողջանա:

Փաշինյանի «ապագա կա»ն է մեծ թափով գալիս՝ աղքատությանը և թանկացումներին թևանցուկ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով ԵՄ-ն Ուկրաինային 30 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի Մատենադարանում կայացավ «Yerevan International Hospitality Forum 2024»-ը գլոբալ գաղափարներ հյուրանոցային բիզնեսի համար Հայաստանում խորագրով «Այս ծառի զույգը պետք է լինի Շուշիում». Արցախից բերված հողով Գ. Ծառուկյանի այգում ծառ է տնկվել Մեր գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է․ Մխիթարյան IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավոր Աննա Հակոբյանի ասածը՝ «‎Կրթվիր ինքդ», նշանակում է պետության չգոյություն․ Մենուա Սողոմոնյան Այսքանը լսելուց և տեսնելուց հետո Հայաստանը պետք է շարունակի գնալ Արևմուտք, թե՞ հետ վերադառնա. Մհեր Ավետիսյան Ռուբեն ջան, քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին. Ավետիք Չալաբյան ՔՊ-ականին թմրանյութաթափ անելու համար հեռացրին ոստիկանապետին Ո՞վ է Հնդկաստանին խնդրել զենք վաճառել Ադրբեջանին Փաշինյանը դարձել է ֆրանսիական ձախողված ընկերության փաստաբանը Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար Աղազարյանի հարցով գնալու են մինչև վերջ Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայան են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում 85 % արդյունավետություն. ծալքավոր խողովակները կարող են բարելավել «հիբրիդային» արևային համակարգերը Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու համար. Մենուա Սողոմոնյան Փաշինյանի իշխանության թիկունքին Թուրքիան է․ Ավետիք Չալաբյան 44-ամյա Արմեն Թ․-ն մահացել է Սիրիական թնջուկը լուրջ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար, միևնույն ժամանակ նաև որոշ հնարավորություններ բացում. ՀայաՔվե ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու 2024թ․ ԶՊՄԿ-ն համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում «Գրականությունն իմ հաշտությունն է աշխարհի հետ». ընթերցողի սեղանին է Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» ժողովածուն. «Փաստ» Միջազգային վեկտորների ուղղությունները՝ մեկ կետում. «Փաստ» «Ապագա կա»-ն է մեծ թափով գալիս՝ աղքատությանն ու թանկացումներին թևանցուկ. «Փաստ» «Շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին». «Փաստ» Ով ինչի է պատրաստվում. «Փաստ» Քաղաքապետի պաշտոնակատար դառնալուն պես մտել է ՔՊ. «Փաստ» Արշակ Կարապետյանն անցնում է նոր ձևաչափի. «Փաստ» Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ» Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ» Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ» Ովքե՞ր են աչք դրել Թեղուտի հանքավայրի վրա. նոր մանրամասներ. «Փաստ» 2024-ը՝ Ավանում Երեկ ու այսօր օրս անցկացրել եմ Արցախի երիտասարդների հետ․ Գագիկ Ծառուկյան «Ծնկի իջա և Աստծուն աղաչեցի, որ էլ չտանջվի. այդ երեկո նա հանգեց». Էվելինա Շահիրյանը՝ ամուսնու հիվանդության մասին Տարադրամի փոխարժեքները՝ դեկտեմբերի 16-ին Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը