4,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ
Այսօր 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ։ Այս մասին Риа-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։
«Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին (Մոսկվայի ժամանակով 11.30-ին) տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզուց 146 կմ հարավ-արևմուտք», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ երկրաշարժը չի զգացվել Կուրիլյան կղզիների բնակավայրերում, ցունամիի վտանգ չի հայտարարվել։