Այսօր՝ 18 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե... Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ալիևը РИА НОВОТИ գործակալությանը տված հարցազրույցում կրկին պնդել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ միայն այս նախապայմանները կատարելուց հետո կհամաձայնվի այսպես կոչված խաղաղության համաձայնագրին:

Ի թիվս այս հարցերի, Ադրբեջանի նախագահը խոսել է նաև, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի համայնքի» հետ Հայաստանի կոցմից բանակցություններ սկսելու անհրաժեշտությունից, ԵՄ դիտերդներին դուրս բերելու պահանջից, վերջիններիս՝ իբրև թե ՆԱՏՕ-ի հենակետի վերածվելուց, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին իբրև թե զինելու անթույլատրելիությունից, իբրև թե հայկական ռևանշիզմից և այլն նսեմացնող պահանջներից:

Ակնհայտ էր մեկ բան, Իլհամ Ալիևը իրեն պատկերացնում է Հարավային Կովկասի ոչ ֆորմալ լիդեր և իրեն թույլ է տալիս ավելի գլոբալ մասշտաբի դատողություններ անել : Դժվար չէ կռահել, թե ինչ քամիներ են նրան քաջալերել նման քամահրական ու պահանջատիրական կեցվածք ընդունել Հայաստանի հանդեպ: Բայց մինչ «պրոադրբեջանական» նպաստավոր քամիների փչելը, Նիկոլ Փաշինյանի դավադիր կառավարության բազմաթիվ սխալներն են Ալիևի «ոգևորության» գլխավոր պատճառը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանի երազներում անգամ չէին լինի պահանջներ թելադրել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Իսկ Նիկոլի դավադիր քաղաքականությամբ բանակցային գործընթացը տապալած, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ուղիղ աջակցությամբ Արցախն օկուպացրած Ալիևը չէր կարող, նախկին իշխանությունների պարագայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց դնել կամ նրա համանախագահներից որևէ մեկին հաթաթա տալ:

Սիրիայի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը պատճառներ է հավաքում Հայաստանի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու և «միջանցք» ստանալու համար: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ու պահանջները զուտ տարբեր երկրների շահերի գեներացման և Հայաստանի կառավարիչներին նոր ստորացուցիչ գործընթացի մեջ ներքաշելու նախերգանքն է:
Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան: Դատելով այսօրվա քաղաքականությունից՝ ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, որովհետև բոլորը պարզ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայ ժողովրդի և ՀՀ-ի ապագայի հարցն է լուծում, այլ պատրաստ է «պառկել ցանկացածի տակ»՝ հանուն իր աղետալի վարչապետության:

Նա Հայաստանի քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց կամա, թե ակամա՝ նորից ստանում է նոր պատերազմ ու նոր քաոս:

Շատ կանադացիներ ցանկանում են՝ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը. Թրամփ Այս իշխանությունը չունի արևմտյան կողմնորոշում. Արևմուտքի անվան տակ գնում է Թուրքիա. Նաիրի Սարգսյան Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե... Արտակ Զաքարյան Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը 4,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը պատանի հանդիսատեսին կուրախացնի «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ամանորյա ներկայացմամբ Մեկը չկա՞ Ալիեւին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից. Էդուարդ Շարմազանով «Վնասել եմ ոտքս, ինչի պատճառով մոտակա ներկայացումները չեն կայանա». Զիրոյան Այս իշխանությունը «‎մանրացրել է» մեր հայրենասիրությունը․ Ավետիք Քերոբյան Բանակում 8 զինվոր ինքնասպան է եղել ԱՄՆ Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ Ես մեղք չունեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի պետական շահերը համընկնում են․ Մհեր Ավետիսյան Պատերազմի հավանական ուղղություններ են՝ Մեղրի-Կապանը, Ջերմուկ-Վայքը, Վարդենիսը․ Գրիգոր Գրիգորյան Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին 2 զոհի մասին է հաղորդվում «Եթե իրեն շատ սրսկած ու լցրած աղջկան թվում է, թե չափը չի անցել, սխալվում է». Վիկտորյա Սահակյանը՝ պլաստիկ միջամտությունների մասին Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել՝ ինչպես է վերաբերվում նման հայտարարություններին. Զախարովան՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ պնդումների մասին 0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար Թուրքիայում արևային էներգիայի հզորությունը կգերազանցի 20 հազար ՄՎտ-ն Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԵԱԶԲ-ն նախատեսում է առաջիկա 2 տարում Հայաստանում կատարել 200-250 մլն դոլարի ներդրում ՔՊ-ն որոշել է կալանել նախկին կուսակիցներին Անդրանիկ Քոչարյանը սուր է ճոճում, իսկ ՔՊ-ն վախենում է պատժել նրան Ադրբեջանը ծաղրում է Փաշինյանին Ֆասթ Բանկի աջակցությամբ անցկացվել է «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարը Ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ ԵՊՀ-ն միանում է իր հայտարարած «կրթությունը նորաձև է» արշավին». Սողոմոնյան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն 2024թվականի, այլև 2023 թվականի հաշվետվությունը չի ներկայացրել հանրությանը․ Մենուա Սողոմոնյան Թշնամին միջոցներ չի խնայում, մենք ի՞նչ ենք անում․ Ավետիք Քերոբյան Քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP Ոստիկանությունում 55-ամյա տղամարդն ասել է, որ անասնագոմում մեծ քանակի մարիխուանա ունի Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն Դեկտեմբերի 9-ից 16-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում (տեսանյութ) Խաղաղության բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն այլևս չունենա պատերազմը շարունակելու ռեսուրսները. Զելենսկու գրասենյակի ղեկավար Բրազիլացի դատավորը կարգադրել է Ադելի հիթն ամբողջ աշխարհում հեռացնել երաժշտական հարթակներից Բարձր ենք գնահատում ՀՀ-ին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին Հռոմի պապը պատմել է իր դեմ մահափորձի մասին Բեննի Բլանկոն ներկայացրել է Սելենա Գոմեսին ամուսնության առաջարկ անելու կուլիսային քաղցր տեսանյութը OpenAI-ը բոլոր բաժանորդների համար հասանելի է դարձրել ChatGPT-ի միջոցով որոնում անելը «Հայաստան - Արցախ» Համահայկական երիտասարդական միության տարեվերջյան ընթրիք