Այսօր՝ 22 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի  գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է նշված տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:

Գողոնը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեկտեմբերի 4-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություն, ըստ որի` մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ երեք երիտասարդ Այգեկ գյուղի Երևանյան խճուղում գտնվող վճարային տերմինալի դուռը կոտրել ու գումար են հափշտակել:

Նույն օրը նրանցից երկուսը` 24 և 23 տարեկան երիտասարդները, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տարված բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին արարքը։

Պարզվեց, որ երիտասարդները, իրենց 19-ամյա ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, վարձով վերցրած «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով նոյեմբերի լույս 5-ի գիշերը մեկնել են Արմավիրի մարզի Այգեկ գյուղ, կոտրել տերմինալի դուռը և գողացել շուրջ մեկուկես միլիոն դրամ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Երկու դեպքով անցնող անձինք ձերբակալվել են։
Հանգամանքները պարզվում են:

Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Պետությունը պարտավոր է օրենքով սահմանել նոր պետական պարգև`«Հարգելի ուսուցիչ» անվանակոչմամբ. Մհեր Ավետիսյան Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում Չինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցում Միջազգային 15 մրցաշարեր` Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձեւերում ԶՊՄԿ-ն պահեստային տարածքի վարձակալության մրցույթ է հայտարարել Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն. ՀայաՔվե Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» «Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» «Վերջին 2-3 տարին կոռուպցիան այնպիսի մակարդակի է հասել, որ անցած 30 տարվա կոռուպցիոներները միասին մի անկյունում «լուռ ծխում են»». «Փաստ» Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա Եվրամիությունը կասեցրել է վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը Հունվարի 1-ից տրանսպորտի 100 դրամանոցով վճարման տարբերակն ավարտվում է. անցնում ենք լրիվ էլեկտրոնային վճարման Պետք է վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն Խորվաթիայում դեռահասը դպրոցում դանակով հարձակվել է յոթ հոգու վրա Քիմ Քարդաշյանն ընկերոջը 100 հազար դոլար արժողությամբ Tesla Cybertruck է նվիրել Թրամփն ու Պուտինը կարող են 2025-ին հանդիպել. The Washington Post Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող նոր նախագիծ. Հայկ Կոստանյան Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. ՌԴ փոխվարչապետ Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար Ուրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից (լուսանկարներ)