Այսօր՝ 20 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու ծրագիրի վերջնարդյունքը միայն նոր ու ավելի կոշտ պահանջներն են լինելու․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, մեր այն պնդումները, որ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր։
 
Մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմերից հրաժարման, միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության փոփոխության և հայկական բանակի վերաբերյալ հնչող պահանջները ոչ թե ուղղված են խաղաղության հաստատմանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը։
 
Այս նպատակի իրականացման տրամաբանության մեջ են նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագրի մասին հայտարարությունները։
 
Մեկ անգամ ևս արձանագրենք պարզ ճշմարտությունը, որը բանակցային սեղանին վախենում է բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանը.
Հայաստանի տարածքում տարբեր ժամանակներում բնակություն հաստատած ադրբեջանցիների վերադարձի հարցը չի կարող նույնացվել և համահավասարեցվել Արցախից՝ ցեղասպանության անմիջական վտանգի տակ բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման խնդրի հետ։
 
Եթե Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել այդ հարցը, ապա այն պետք է քննարկվի Բաքվում և Սումգայիթում բռնի տեղահանված, կոտորածների հետևանքով փախուստի դիմած հայերի իրավունքների համատեքստում։
 
Արցախահայության վերադարձի իրավունքն ու կարգավիճակը պետք է լինի հայկական շահերով առաջնորդվող ցանկացած բանակցողի առաջնային և գլխավոր օրակարգը։
 
Միայն բանակցություններում Արցախի հարցի հստակ առաջ քաշումը, մեր իրավունքների համառ պաշտպանությունը կարող են զսպել Ադրբեջանի նոր պահանջները և ագրեսիան։ Հակառակ դեպքում, Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու ծրագիրի վերջնարդյունքը միայն նոր ու ավելի կոշտ պահանջներն են լինելու»։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14-ամյա աղջիկ է մահացել Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին Եթե ՌԴ-ն դադարեցնի մեզ ցորեն մատակարարել, որտեղի՞ց է գալու հացը․ Հրայր Կամենդատյան «Քաղպայմանագրում» նոր սկանդալ է հասունանում Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ Խեղճացած պատասխան՝ Ալիևի հոխորտանքներին Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը Եվրոպայում արևային էներգիայի արտադրության աճը դանդաղել է մինչև 4 % Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. Զելենսկին՝ Պուտինի առաջարկի մասին Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ Այս շաբաթ Ադրբեջանի բռնապետ Ալիևը հանդես եկավ Հայաստանի նկատմամբ հերթական աբսուրդ պահանջներով. Չալաբյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Թուրքիայի պահանջով Փաշինյանը պատրաստ է անարգել զոհաբերել Սյունիքը, ինչպես դա արեց Արցախի հետ. ՀայաՔվե Երևանյան գրադարանները համալրվել են շուրջ 9000 կտոր նոր գրականությամբ․ տեսանյութ Սիրիայում իշխանության են եկել Արցախում կռված ահաբեկիչները․ Հովհաննես Իշխանյան Դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստը բանաձև է ընդունել, որը դատապարտում է մամուլի ազատության ճնշումը և Ադրբեջանի կողմից այլախոհության ճնշումը. ՀայաՔվե Մեր հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ. Մհեր Ավետիսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ դիմակով. օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է Մբապե․ Մենք նվաճեցինք շատ կարեւոր տիտղոս Եթե ​​հիմա զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան իրենց դիրքերում ամրապնդվել. Պուտին Դատարանն անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը Թեհրանի հետ հնարավոր համագործակցության մասին որոշումը կկայացնի ԱՄՆ նոր վարչակազմը. Բլինկեն Փաշինյանին պետք է «մեկուսացնել», ձեռքերը կապել, չպետք է թույլ տանք, որ երկիրը հանձնի Ադրբեջանին Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև անցքի մոտ առաջին անգամ կրկնակի աստղ են գտել «Կոնֆլիկտը հարթվեց, մեր հարաբերությունները շատ ջերմ են, չնայած մեր մեջ մեծ միջակայք մնաց». Քրիստինե Պեպելյանը՝ իր և Սոֆի Մխեյանի հարաբերությունների մասին Կառավարական զորքերն ու իրանամետ ուժերն առանց կռվի նահանջել են, պայթեցրել իրենց դիրքերը և հեռացել. Պուտինը Սիրիայում կատարվածից մանրամասներ է պատմել Transfermarkt-ը հրապարակել է Ա Սերիայի ամենաթանկ խաղացողների խորհրդանշական հավաքականը Նրանց հետ թեյ կխմեի. Պուտինը ջերմորեն հիշել է Քոլին, Շիրակին և Բեռլուսկոնիին Կորեան շտապօգնության 6 մեքենա է նվիրել Հայաստանին Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեին Ռեժիսոր. Մենք սկսում ենք հայկական ֆիլմերը Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու գործընթացը ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում