Այսօր՝ 20 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պահանջում ենք առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն. ՀայաՔվե

ՀՀ-ում գործող վարչախմբի հակաժողովրդական քաղաքականությունը շարունակվում է՝ ընդգրկելով սոցիալական նորանոր խմբեր և ոլորտներ։ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը փորձելու է էապես թանկացնել քաղաքային տրանսպորտի վարձավճարները, ինչն էլ վատթարացնելու է երևանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները։

Բացարձակ անհիմն, փորձաքննություն չանցած, թանկացման հակասոցիալական այս որոշումը բողոքի լայն ալիք է առաջ բերել մայրաքաղաքի բնակչության շրջանում։ Հազարավոր քաղաքացիներ իրենց մտահոգություններն են փոխանցել նաև«ՀայաՔվե» միավորմանը` խնդրելով միջամտել՝ կասեցնելու այս վիճահարույց որոշման կիրարկումը։
Առաջնորդվելով Երևանի հարյուր հազարավոր քաղաքացիների օրինական շահերով` հայտարարում ենք՝

• «ՀայաՔվե» միավորումը դեմ է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացմանը։ Մենք ելնում ենք այն պարզ իրողությունից, որ աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում հանրային տրանսպորտը դոտացիոն է և մասամբ կամ ամբողջովին սուբսիդավորվում է պետության/համայնքի կողմից։ Մեր կատարած հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ նախատեսված թանկացումներից հետո Երևանում հանրային տրանսպորտի ուղեվճարները կինեն ամենաբարձրը տարածաշրջանում, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ բնակիչների փաստացի գնողունակությամբ։

• Հաշվի առնելով վերոնշյալը՝ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք առկախել այդ վիճելի որոշման կիրարկումը առնվազն մեկ տարով և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն՝ ստեղծված իրավիճակը խորքային վերլուծելու և տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լուծումներ առաջադրելու նպատակով։

• Այս վիճահարույց որոշման կիրարկման դեպքում օրենքով նախատեսված սահմաններում կգործադրենք բոլոր հնարավոր միջոցները՝ այն չեղարկելու նպատակով։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ:

Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին Եթե ՌԴ-ն դադարեցնի մեզ ցորեն մատակարարել, որտեղի՞ց է գալու հացը․ Հրայր Կամենդատյան «Քաղպայմանագրում» նոր սկանդալ է հասունանում Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ Խեղճացած պատասխան՝ Ալիևի հոխորտանքներին Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը Եվրոպայում արևային էներգիայի արտադրության աճը դանդաղել է մինչև 4 % Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. Զելենսկին՝ Պուտինի առաջարկի մասին Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ Այս շաբաթ Ադրբեջանի բռնապետ Ալիևը հանդես եկավ Հայաստանի նկատմամբ հերթական աբսուրդ պահանջներով. Չալաբյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Թուրքիայի պահանջով Փաշինյանը պատրաստ է անարգել զոհաբերել Սյունիքը, ինչպես դա արեց Արցախի հետ. ՀայաՔվե Երևանյան գրադարանները համալրվել են շուրջ 9000 կտոր նոր գրականությամբ․ տեսանյութ Սիրիայում իշխանության են եկել Արցախում կռված ահաբեկիչները․ Հովհաննես Իշխանյան Դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստը բանաձև է ընդունել, որը դատապարտում է մամուլի ազատության ճնշումը և Ադրբեջանի կողմից այլախոհության ճնշումը. ՀայաՔվե Մեր հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ. Մհեր Ավետիսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ դիմակով. օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է Մբապե․ Մենք նվաճեցինք շատ կարեւոր տիտղոս Եթե ​​հիմա զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան իրենց դիրքերում ամրապնդվել. Պուտին Դատարանն անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը Թեհրանի հետ հնարավոր համագործակցության մասին որոշումը կկայացնի ԱՄՆ նոր վարչակազմը. Բլինկեն Փաշինյանին պետք է «մեկուսացնել», ձեռքերը կապել, չպետք է թույլ տանք, որ երկիրը հանձնի Ադրբեջանին Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև անցքի մոտ առաջին անգամ կրկնակի աստղ են գտել «Կոնֆլիկտը հարթվեց, մեր հարաբերությունները շատ ջերմ են, չնայած մեր մեջ մեծ միջակայք մնաց». Քրիստինե Պեպելյանը՝ իր և Սոֆի Մխեյանի հարաբերությունների մասին Կառավարական զորքերն ու իրանամետ ուժերն առանց կռվի նահանջել են, պայթեցրել իրենց դիրքերը և հեռացել. Պուտինը Սիրիայում կատարվածից մանրամասներ է պատմել Transfermarkt-ը հրապարակել է Ա Սերիայի ամենաթանկ խաղացողների խորհրդանշական հավաքականը Նրանց հետ թեյ կխմեի. Պուտինը ջերմորեն հիշել է Քոլին, Շիրակին և Բեռլուսկոնիին Կորեան շտապօգնության 6 մեքենա է նվիրել Հայաստանին Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեին Ռեժիսոր. Մենք սկսում ենք հայկական ֆիլմերը Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու գործընթացը ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում ՌԴ-ն պատրաստ է խաղաղության համաձայնագրեր կնքել Ուկրաինայի ցանկացած օրինական իշխանությունների հետ, սակայն ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն. Պուտին Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom