Այսօր՝ 20 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ դիմակով. օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է

Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ քովիդյան ժամանակների դիմակով։

Թվացյալ գեղեցիկ մառախուղը, որ կապում ենք եղանակի հետ և հիանում ենք, ոչ թե մառախուղ է, այլ փոշու և կեղտի վտանգավոր ամպ։

Երևանում օդի աղտոտվածությունը վերջին շրջանում դարձել է լուրջ խնդիր՝ գերազանցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերը։ Մասնավորապես, օդի աղտոտվածության ինդեքսը, որը նորմայում պետք է չգերազանցի 50-ը, վերջին օրերին հասել է մինչև 430-ի, ինչը 5-7 անգամ գերազանցում է ԱՀԿ չափանիշները:

Օդի աղտոտվածության հիմնական պատճառներն են շինարարական աշխատանքները, տրանսպորտային միջոցների արտանետումները, ինչպես նաև ջեռուցման նպատակով վառելիքի այրումը։ Ձմռան ամիսներին, երբ քամիները նվազում են և մառախուղը հաճախանում է, օդի աղտոտվածությունը հատկապես սրվում է:

Օդի բարձր աղտոտվածությունը կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ շնչառական համակարգի հիվանդություններ, սրտի և ուղեղի կաթվածներ, ինչպես նաև թոքի քաղցկեղ:

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ օդի որակի բարելավման ուղղությամբ, սակայն դրանք մինչ այսօր չեն ունեցել զգալի արդյունք։ Մասնավորապես, տեղադրվել են օդի որակի դիտարկման 151 սարքավորումներ քաղաքի տարբեր հատվածներում՝ աղտոտվածության մակարդակը վերահսկելու համար։ Սակայն հարկ է նշել, որ վերահսկումը դեռ խնդրի լուծում չէ։

Բացի սա, քաղաքապետարանը նախատեսում է մշակել քառամյա պլան՝ օդի աղտոտվածության նվազեցման համար, որը ներառում է կանաչապատման ծրագրեր, նոր ջրային ավազանների կառուցում, ինչպես նաև հին ավտոմեքենաների շահագործման սահմանափակումներ։ Այս ամենը թղթի վրա է, և գործնականում մի քանի լաբորատոր հետազոտությունից բացի ոչինչ չի արվել։

Երևանի պես փոքր քաղաքի համար, սա ոչ թե սովորական երևույթ է, այլ աղետ է բնապահպանության և մարդկության համար, որի սպառնալիքներն ավելի մեծ են։

Խորհուրդ է տրվում օդի աղտոտվածության բարձր մակարդակի դեպքում հնարավորինս մնալ փակ տարածքներում, փակել պատուհանները, իսկ դրսում գտնվելու դեպքում՝ կրել դիմակներ և հաճախ լվանալ ձեռքերը և դեմքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14-ամյա աղջիկ է մահացել Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին Եթե ՌԴ-ն դադարեցնի մեզ ցորեն մատակարարել, որտեղի՞ց է գալու հացը․ Հրայր Կամենդատյան «Քաղպայմանագրում» նոր սկանդալ է հասունանում Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ Խեղճացած պատասխան՝ Ալիևի հոխորտանքներին Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը Եվրոպայում արևային էներգիայի արտադրության աճը դանդաղել է մինչև 4 % Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. Զելենսկին՝ Պուտինի առաջարկի մասին Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ Այս շաբաթ Ադրբեջանի բռնապետ Ալիևը հանդես եկավ Հայաստանի նկատմամբ հերթական աբսուրդ պահանջներով. Չալաբյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Թուրքիայի պահանջով Փաշինյանը պատրաստ է անարգել զոհաբերել Սյունիքը, ինչպես դա արեց Արցախի հետ. ՀայաՔվե Երևանյան գրադարանները համալրվել են շուրջ 9000 կտոր նոր գրականությամբ․ տեսանյութ Սիրիայում իշխանության են եկել Արցախում կռված ահաբեկիչները․ Հովհաննես Իշխանյան Դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստը բանաձև է ընդունել, որը դատապարտում է մամուլի ազատության ճնշումը և Ադրբեջանի կողմից այլախոհության ճնշումը. ՀայաՔվե Մեր հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ. Մհեր Ավետիսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ դիմակով. օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է Մբապե․ Մենք նվաճեցինք շատ կարեւոր տիտղոս Եթե ​​հիմա զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան իրենց դիրքերում ամրապնդվել. Պուտին Դատարանն անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը Թեհրանի հետ հնարավոր համագործակցության մասին որոշումը կկայացնի ԱՄՆ նոր վարչակազմը. Բլինկեն Փաշինյանին պետք է «մեկուսացնել», ձեռքերը կապել, չպետք է թույլ տանք, որ երկիրը հանձնի Ադրբեջանին Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև անցքի մոտ առաջին անգամ կրկնակի աստղ են գտել «Կոնֆլիկտը հարթվեց, մեր հարաբերությունները շատ ջերմ են, չնայած մեր մեջ մեծ միջակայք մնաց». Քրիստինե Պեպելյանը՝ իր և Սոֆի Մխեյանի հարաբերությունների մասին Կառավարական զորքերն ու իրանամետ ուժերն առանց կռվի նահանջել են, պայթեցրել իրենց դիրքերը և հեռացել. Պուտինը Սիրիայում կատարվածից մանրամասներ է պատմել Transfermarkt-ը հրապարակել է Ա Սերիայի ամենաթանկ խաղացողների խորհրդանշական հավաքականը Նրանց հետ թեյ կխմեի. Պուտինը ջերմորեն հիշել է Քոլին, Շիրակին և Բեռլուսկոնիին Կորեան շտապօգնության 6 մեքենա է նվիրել Հայաստանին Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեին Ռեժիսոր. Մենք սկսում ենք հայկական ֆիլմերը Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու գործընթացը ՔՊ-ն նոր պատգամավոր ունի