Այսօր՝ 20 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների որոշակի սառեցման ֆոնին պաշտոնական Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ։ Թուրքիան, պատճառաբանելով Ադրբեջանի դիրքորոշումները, երկար ժամանակ չէր ուզում կատարել պայմանավորվածությունները, այն է՝ սահմանը բացել 3-րդ երկրների դիվանագիտական անցագիր ունեցողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին օրերին տենդագին բանակցություններ են ընթանում ոչ միայն այս, այլև այլ հարցերի շուրջ։

Անկարան 44-օրյա պատերազմից հետո փորձել է Հարավային Կովկասում ավելի լայն ներկայություն ապահովել, բայց Բաքուն նախօրեին Իլհամ Ալիևի բերանով է մերժել թուրքական ռազմակայանի տեղակայումն Ադրբեջանի տարածքում։ Եվ այժմ, Թուրքիան փորձում է «պատժել» Ալիևին իր խամաճիկ Փաշինյանի միջոցով։ Վերջինս, իշխանությունը պահելու մարմաջով տառապելով, դեմ չէ Թուրքիայի ազդեցության աճին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը, որտեղ նշել է, թե Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը»,- նշել է Միրզոյանը:

Փաստացի, ՀՀ իշխանությունը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը հանձնել թուրքական կողմին, բայց դեմ է ռուսական վերահսկողությանը։ Ընդ որում, շատ աչք չծակելու համար ցանկանում են իբր միջազգային «անկախ» մասնավոր ընկերություն բերել, որն էլ իրականում կլինի Թուրքիայի ազդեցության ներքո։ 

Արմինե Ալեքսանյան

Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. ՌԴ փոխվարչապետ Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար Ուրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից (լուսանկարներ) ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Սյունիքի բժշկական կենտրոնները կարողանում են վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով ճնշել Իսրայելին. Էրդողան Ինչու՞ է Աննա Հակոբյանը դասախոսների մոտ բարքերի անկումից խոսում, ուղերձը ո՞րն է. Ատոմ Մխիթարյան Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 22 դեպք է գրանցվել Շունչ թատրոնը ամանորյա օրերին հրավիրում է Santa City Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Նոր նշանակում «Չունեի գումար Նոր տարին նշելու համար, միայնակ կանգնած էի՝ մեկ շիշ շամպայնով, որը գողացել էի հյուրանոցից». Լիա Զախարյան Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում Փաշինյանը մոտավորապես հետևյալն է ասում Ալիևին՝ ժամանակ տուր՝ պահանջները կկատարեմ. Սուրենյան Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14-ամյա աղջիկ է մահացել Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին Եթե ՌԴ-ն դադարեցնի մեզ ցորեն մատակարարել, որտեղի՞ց է գալու հացը․ Հրայր Կամենդատյան «Քաղպայմանագրում» նոր սկանդալ է հասունանում Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ Խեղճացած պատասխան՝ Ալիևի հոխորտանքներին Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը Եվրոպայում արևային էներգիայի արտադրության աճը դանդաղել է մինչև 4 % Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. Զելենսկին՝ Պուտինի առաջարկի մասին Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ Այս շաբաթ Ադրբեջանի բռնապետ Ալիևը հանդես եկավ Հայաստանի նկատմամբ հերթական աբսուրդ պահանջներով. Չալաբյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Թուրքիայի պահանջով Փաշինյանը պատրաստ է անարգել զոհաբերել Սյունիքը, ինչպես դա արեց Արցախի հետ. ՀայաՔվե Երևանյան գրադարանները համալրվել են շուրջ 9000 կտոր նոր գրականությամբ․ տեսանյութ Սիրիայում իշխանության են եկել Արցախում կռված ահաբեկիչները․ Հովհաննես Իշխանյան Դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստը բանաձև է ընդունել, որը դատապարտում է մամուլի ազատության ճնշումը և Ադրբեջանի կողմից այլախոհության ճնշումը. ՀայաՔվե Մեր հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ. Մհեր Ավետիսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ դիմակով. օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է