Մի քանի տարի անց Սամվել Ալեքսանյանի կինը կզրկվի պետությունից ստացվող կայուն եկամտից
Արդեն մեկնարկը տրվել է, բայց եթե ձեզ թվում է, որ դա պետք է լիներ մի քանի ամիսների ընթացքում, ապա այդպես չի լինում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը։
«Իսկ ո՞վ է ասում, որ չի կատարվում։ Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ–ում, հարցին համապարփակ լուծում է տվել , եւ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման համապարփակ կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու ավտոմատաքսատան ֆունկցիան, այլ նաեւ ընդգրկուն գործարքներ։ Արդեն մեկնարկը տրվել է, բայց եթե ձեզ թվում է, որ դա պետք է լիներ մի քանի ամիսների ընթացքում, ապա այդպես չի լինում։ Դա կլինի տարիների ընթացքում։ Ժամանակի ընթացքում մաքսային ձեւակերպումները Երեւան քաղաքից դուրս են գալու, եւ ունենալու ենք Հյուսիսային եւ Հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ, որոնք կիրականացնեն ոչ միայն մաքսային գործառույթ, այլ նաեւ արտաքին տնտեսական գործունեությանն առնչություն ունեցող պետական գործառույթները կենտրոնացվելու են մեկ տանիքի ներքո։ Անանյանը նշեց, որ այդ կենտրոններից յուրաքանչյուրի հիմնելու համար նախնական հաշվարկով կտրամադրվի 19-21 մլն դրամ՝ վարկային եւ գրանտային միջոցների հաշվին»,– ասաց նա ։
ՊԵԿ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ ներկայիս Նորագավիթի ավտոմաքսատան շենքը պետությունը վարձակալում է։ Անանյանը սկզբում նշեց, որ վարձակալվող շենքի սեփականատերը Սամվել Ալեքսանյանին չի պատկանում. «Կարծում եք, որ ես բոլոր վարձակալների պայմանագրերն անգիր հիշում եմ, կարծեմ Շողերինն է՝ Սամվել Ալեքսանյանի կնոջը»։