Այսօր՝ 20 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին

Իդրամ ընկերությունը, կարևորելով ոչ միայն ֆինանսական գրագիտությունը, այլ կրթությունն առհասարակ, սկսել է համագործակցել «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության հետ, որը Հայաստանի տարբեր դպրոցներին ապահովում է գեղարվեստական գրականության նմուշներով։

Օրերս «Զարթնիր»-ի և Իդրամի աշխատակիցները Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում էին, որին, ի թիվս 5 այլ դպրոցների, Իդրամի ֆինանսավորմամբ տրամադրվել են գեղարվեստական գրքեր։

Իդրամ ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատասխանատու Մանե Գասպարյանի խոսքով՝ Ընկերությունը կարևորում է այս համագործակցությունը․«Կենդանի գրքի հետ շփումը բոլորովին այլ մշակույթ է, մեզ համար կարևոր է ունենալ գրագետ սերունդ և մենք լիահույս ենք, որ նախաձեռնությունը կնպաստի ավելի ընթերցող ու զարգացած սերունդ ունենալուն։ Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Idram Junior-ը ստեղծվել է երեխաների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով, այսօր դպրոցում ենք՝ պատմելու հավելվածի մասին և հուշելու երեխաներին, թե ինչ է առհասարակ պետք իմանալ ֆինանսական ոլորտում անվտանգ լինելու համար»։ 

Նշենք, որ «Զարթնիր» կրթական-հասարակական կազմակերպությունն այս ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամբողջ տարածքում և կարևորում է հատկապես մարզային դպրոցներին որակյալ գրականությամբ ապահովելու հարցը։

Կազմակերպության  գործառնական տնօրեն  Լիլիթ Պողոսյանի խոսքով՝ ունեին թիրախային մի քանի նպատակներ, որոնք արդյունավետ կերպով իրականություն դարձան Իդրամի հետ համագործակցության արդյունքում․ «Շատ կարևոր է, որ երեխաներին մոտ պահենք ընթերցելու մշակույթին և իրենք կարողանան կարդալ որակյալ գրականություն, զարգացնել իրենց քննադատական մտածելակերպը, կարդալու հմտությունները և դրա հետ զուգահեռ Իդրամի հետ համագործակցումը բերեց նրան, որ մենք կարող ենք նաև օգնել երեխաներին ֆիանսական կրթություն ստանալ։ QR կոդերի միջոցով երեխաները կարողանում են ներբեռնել Իդրամ Ջունիոր հավելվածը, որը ոչ միայն սովորեցնում է, թե ինչպես պետք է ծախսել գումարը, այլ նաև նպաստում է երեխաների կրթությունը լավարկելուն, որակը բարձրացնելուն»։

Ծրագրի մասնակից և արդեն «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության կամավոր Թևոս Սարգսյանը  կիսվեց իր տպավորություններով ու բարձր գնահատեց ՀԿ-ի և Իդրամի համագործակցությունը․ «Շատ հետաքրքիր գրականություն ենք բերել դպրոց և շատ ուրախ եմ, որ այդ գրքերում կա QR, որի շնորհիվ երեխաները կարող են ծանոթանալ Idram Junior-ի հետ և լինեն ֆինանսապես ավելի գրագետ»։

Ի դեպ, հավելվածի ներսում դպրոցականները կգտնեն նաև ֆինանսական կրթության Junius խաղը։

Նախագծի ամփոփիչ միջոցառմանը Իդրամի աշխատակիցները տեղում աշակերտների հետ ֆինանսական գրագիտության ու խնայելու կարևորության մասին քննարկում անցկացրեցին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Խորվաթիայում դեռահասը դպրոցում դանակով հարձակվել է յոթ հոգու վրա Քիմ Քարդաշյանն ընկերոջը 100 հազար դոլար արժողությամբ Tesla Cybertruck է նվիրել Թրամփն ու Պուտինը կարող են 2025-ին հանդիպել. The Washington Post Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող նոր նախագիծ. Հայկ Կոստանյան Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. ՌԴ փոխվարչապետ Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար Ուրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից (լուսանկարներ) ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Սյունիքի բժշկական կենտրոնները կարողանում են վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով ճնշել Իսրայելին. Էրդողան Ինչու՞ է Աննա Հակոբյանը դասախոսների մոտ բարքերի անկումից խոսում, ուղերձը ո՞րն է. Ատոմ Մխիթարյան Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 22 դեպք է գրանցվել Շունչ թատրոնը ամանորյա օրերին հրավիրում է Santa City Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Նոր նշանակում «Չունեի գումար Նոր տարին նշելու համար, միայնակ կանգնած էի՝ մեկ շիշ շամպայնով, որը գողացել էի հյուրանոցից». Լիա Զախարյան Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում Փաշինյանը մոտավորապես հետևյալն է ասում Ալիևին՝ ժամանակ տուր՝ պահանջները կկատարեմ. Սուրենյան Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14-ամյա աղջիկ է մահացել Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին Եթե ՌԴ-ն դադարեցնի մեզ ցորեն մատակարարել, որտեղի՞ց է գալու հացը․ Հրայր Կամենդատյան «Քաղպայմանագրում» նոր սկանդալ է հասունանում Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ Խեղճացած պատասխան՝ Ալիևի հոխորտանքներին Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը Եվրոպայում արևային էներգիայի արտադրության աճը դանդաղել է մինչև 4 % Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. Զելենսկին՝ Պուտինի առաջարկի մասին Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ Այս շաբաթ Ադրբեջանի բռնապետ Ալիևը հանդես եկավ Հայաստանի նկատմամբ հերթական աբսուրդ պահանջներով. Չալաբյան Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը եղանակի մասին Թուրքիայի պահանջով Փաշինյանը պատրաստ է անարգել զոհաբերել Սյունիքը, ինչպես դա արեց Արցախի հետ. ՀայաՔվե Երևանյան գրադարանները համալրվել են շուրջ 9000 կտոր նոր գրականությամբ․ տեսանյութ Սիրիայում իշխանության են եկել Արցախում կռված ահաբեկիչները․ Հովհաննես Իշխանյան