Այսօր՝ 21 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող նոր նախագիծ. Հայկ Կոստանյան

Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։
 
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
 
Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:
 
Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։
 
Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:
 
Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։
 
Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:
 
Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:
 
Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:
 
Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:
 
Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով։
 
Ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա Եվրամիությունը կասեցրել է վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը Հունվարի 1-ից տրանսպորտի 100 դրամանոցով վճարման տարբերակն ավարտվում է. անցնում ենք լրիվ էլեկտրոնային վճարման Պետք է վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն Խորվաթիայում դեռահասը դպրոցում դանակով հարձակվել է յոթ հոգու վրա Քիմ Քարդաշյանն ընկերոջը 100 հազար դոլար արժողությամբ Tesla Cybertruck է նվիրել Թրամփն ու Պուտինը կարող են 2025-ին հանդիպել. The Washington Post Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող նոր նախագիծ. Հայկ Կոստանյան Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. ՌԴ փոխվարչապետ Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար Ուրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից (լուսանկարներ) ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Սյունիքի բժշկական կենտրոնները կարողանում են վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով ճնշել Իսրայելին. Էրդողան Ինչու՞ է Աննա Հակոբյանը դասախոսների մոտ բարքերի անկումից խոսում, ուղերձը ո՞րն է. Ատոմ Մխիթարյան Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 22 դեպք է գրանցվել Շունչ թատրոնը ամանորյա օրերին հրավիրում է Santa City Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Նոր նշանակում «Չունեի գումար Նոր տարին նշելու համար, միայնակ կանգնած էի՝ մեկ շիշ շամպայնով, որը գողացել էի հյուրանոցից». Լիա Զախարյան Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում Փաշինյանը մոտավորապես հետևյալն է ասում Ալիևին՝ ժամանակ տուր՝ պահանջները կկատարեմ. Սուրենյան Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14-ամյա աղջիկ է մահացել Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին Եթե ՌԴ-ն դադարեցնի մեզ ցորեն մատակարարել, որտեղի՞ց է գալու հացը․ Հրայր Կամենդատյան «Քաղպայմանագրում» նոր սկանդալ է հասունանում Երևանը փորձում է արագ կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ Խեղճացած պատասխան՝ Ալիևի հոխորտանքներին Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը Եվրոպայում արևային էներգիայի արտադրության աճը դանդաղել է մինչև 4 % Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. Զելենսկին՝ Պուտինի առաջարկի մասին Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ