Այսօր՝ 30 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցում

Չինաստանի Ֆուցզյան նահանգում կառուցվում է թայֆունադիմացկուն Դոնշան Սինգչեն ծովային արևային էլեկտրակայանը, որը նախատեսում են համատեղել ձկնաբուծարանի հետ։ Այս մասին գրում է չինական IT Home պորտալը՝ PowerChina ընկերությանը հղումով, գրում է focus.ua-ն։

Հաղորդվում է, որ Դոնշան Սինգչենի շինարարությունը շարունակվում է Ֆուցզյան նահանգի Սինգչեն և Քյանլու քաղաքների ջրերում և ավարտված է 70 %-ով։ Ընկերությունն արդեն ցանցին է միացրել էներգաբլոկների առաջին խմբաքանակը։ Ակնկալվում է, որ ամբողջ հզորությունը կհայտնվի առցանց մինչև այս տարվա վերջ:

Կայանի ընդհանուր հզորությունը 180 ՄՎտ է։ Ավարտվելուց հետո այն տարեկան կարտադրի միջինը մոտ 300 մլն կՎտժ մաքուր էլեկտրաէներգիա խնայելով մոտ 90,000 տոննա ածուխ և նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները:

Հրատարակությունն ընդգծել է, որ դա առաջին ծովային արևային կայանն է Չինաստանում, որը կարող է դիմակայել ուժեղ քամիներին։ Դա հնարավոր է դարձել չինացի մասնագետների կողմից մշակված մոնտաժային կառուցվածքի շնորհիվ, որը հիմնված է թայֆունին դիմացկուն կառուցվածքի վրա։

Պորտալի տվյալներով՝ Դոնշան Սինգչեն արևային էլեկտրակայանը նաև նախատեսվում է համատեղել ձկնաբուծարանի հետ՝ «վերևից էլեկտրաէներգիա արտադրելու և ներքևից ձուկ որսալու համար»։

Հիշեցնենք, որ Չինաստանի Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձկնաբուծարաններում արևային մարտկոցների տեղադրումը կարող է օգնել ծովամթերքի բերքատվությունը բարձրացնել 50 %-ով:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար Արծվանիկի մանկապարտեզի բակն ու Կապանի N 9 ՆՈՒՀ-ը բարեկարգվել են ԶՊՄԿ-ի աջակցությամբ. մանրամասներ Վերականգնվող էներգիայի աղբյուրներն այժմ ապահովում են ԱՄՆ-ի էներգիայի ավելի քան 30 %-ը Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան «Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը. Տիգրան Ավինյան Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Հարավային Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 167-ի «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է. Տիգրան Ավինյան Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար. Հենրիխ Մխիթարյան Հրվ. Կորեայում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ պայթել է. կա 120 զոհ «Թող իրականանան բոլոր մանուկների երազանքները». Գագիկ Ծառուկյան Արևային մարտկոցները անսա՞րք են. փորձագետը բացատրել է, թե արժե՞ փորձել դրանք վերանորոգել Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ) Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները Հայաստանում ևս զգացվել են Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ Այսօր Թուրքիան է Փաշինյանին օրակարգ պարտադրում. Ավետիք Չալաբյան ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել Տարին ամփոփում ենք մեծ նվերով. ԶՊՄԿ