Այսօր՝ 30 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել

Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել: Իրավապահները երբեմն ինչ-որ բացահայտումներ անում են, բայց իրենք էլ արձանագրում են, որ թմրանյութերի իրացման և օգտագործման ծավալները գնալով աճում են։ Սոցիալական ցանցերով, հատկապես Տելեգրամով տարածվող թմրանյութերի դեմ իշխանությունները գործուն մեթոդներ չեն կարողանում կիրառել։

Ինչպես ցանկացած այլ արատավոր դեպքում, թմրանյութերի տարածման թիվ մեկ մեղավորը ՀՀ իշխանությունն է։ Մի կողմից իրավապահները, իրական հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն, զբաղված են իշխող ռեժիմի գոյությունը պահպանելով, մյուս կողմից՝ իշխանավորներից շատերն էլ թաթախված են թմրանյութերի մեջ։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ են այս կամ այն պաշտոնյայի կամ պատգամավորի հակումների մասին։ Ընդհուպ, ՔՊ Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու, ԱԺ պատգամավորին Փաշինյանն անձամբ էր հրահանգել թեսթ հանձնել։

Հայաստանում տարեցտարի աճում է թե՛ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և թե՛ թմրանյութեր գործածող անձանց թիվը։ Պաշտոնական տվյալներով՝ եթե 2018-ին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023-ին այդ հանցագործությունների թիվը հնգապատկվել է՝ անցնելով 5000-ից։ Հայաստանում հաշվառված է թմրանյութեր օգտագործող մոտ 8000 անձ, որոնցից 13-ը 18 տարեկան են, 7-ը՝ անչափահասներ։ Վերջերս զինվորական դատախազությունն ուսումնասիրություն է կատարել՝ 2021-2023 թթ․ ընթացքում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերով, և պարզել, որ մոտ 600 զինծառայող անցնում է նման վարույթներով։ 2021-ի համեմատ 2023-ին դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է` դարձել 220։ «Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերն աճել են»,- փաստում է զինդատախազությունը։

Այս ֆոնին կառավարությունն առաջարկում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման կամավոր թեստավորման մեխանիզմ ներդնել։ Թեպետ ավելի ճիշտ կլիներ սկսել պաշտոնյաներից, և բնավ էլ ոչ կամավոր, այլ պարտադիր թեսթավորում իրականացնել։ 

Ամելի Վարդանյան

2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար Արծվանիկի մանկապարտեզի բակն ու Կապանի N 9 ՆՈՒՀ-ը բարեկարգվել են ԶՊՄԿ-ի աջակցությամբ. մանրամասներ Վերականգնվող էներգիայի աղբյուրներն այժմ ապահովում են ԱՄՆ-ի էներգիայի ավելի քան 30 %-ը Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան «Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը. Տիգրան Ավինյան Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Հարավային Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 167-ի «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է. Տիգրան Ավինյան Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար. Հենրիխ Մխիթարյան Հրվ. Կորեայում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ պայթել է. կա 120 զոհ «Թող իրականանան բոլոր մանուկների երազանքները». Գագիկ Ծառուկյան Արևային մարտկոցները անսա՞րք են. փորձագետը բացատրել է, թե արժե՞ փորձել դրանք վերանորոգել Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ) Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները Հայաստանում ևս զգացվել են Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ Այսօր Թուրքիան է Փաշինյանին օրակարգ պարտադրում. Ավետիք Չալաբյան ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել Տարին ամփոփում ենք մեծ նվերով. ԶՊՄԿ ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ