Այսօր՝ 27 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի շուրջ բանակցությունների թեման վերջին օրերին Փաշինյանի կողմից առաջին պլան է բերվել՝ ձևավորելով հերթական կեղծ օրակարգը։ Ու սա այն դեպքում, որ նույն Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին քառակողմ հայտարարության արդյունքում փաստացի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ նաև բանակցային գործընթացի վրա։
 
Հենց այդ պահից սկսած միջազգային մակարդակով Արցախի ինքնորոշման թեման փաստացի փակվեց։ Իսկ դա այնպիսի հարց է, որ միշտ եղել է բանակցային օրակարգում։ Պատահական չէ, որ մինչ այդ միջնորդ երկրների կողմից Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում որպես առանձին սկզբունք ընդգծվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին։
 
Հետաքրքիրն այն է, որ 1994 թվականից հետո միջնորդների կողմից հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ են եղել, որոնք արտացոլում էին նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնկրետ տարրերը։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մերժեց 1998 թվականին միջնորդների կողմից ներկայացված «Ընդհանուր պետության մասին» առաջարկը։ Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն այս առաջարկի հետ կապված հայտարարել էր. «Համեմատած նախկին առաջարկների հետ՝ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»: Դրանից հետո ևս այլ տարբեր առաջարկներ են եղել, այդ թվում՝ նաև Կազանյան տարբերակը, որը շատ մոտ էր իրականացմանը։ Ընդ որում, Կազանի փաստաթղթում խոսվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակի, Լաչինի միջանցքի, անվտանգության երաշխիքների ու ազատ կամարտահայտության մասին։
 
Եթե Փաշինյանի ձևակերպման համաձայն, ամբողջ բանակցությունները Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է եղել, ապա ինչո՞ւ Ադրբեջանը վերջին պահին մերժեց Կազանյան փաստաթուղթը։ Տրամաբանությունը հուշում է՝ պետք է, որ վազելով ընդուներ այդ առաջարկը։ Իսկ չընդունեց, քանի որ տեսնում էր նաև Արցախի անկախացման հեռանկարը։ Դրանից հետո էլ միջնորդի դերում հանդես եկող կողմերը փորձում էին փոխադարձ զիջումների վրա հիմնված այլ լուծում առաջարկել։ Պատահական չէ, որ 2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ հայտարարությունը հո հենց այնպե՞ս չէր։
 
Նույնը վերաբերում է նաև հետագա առաջարկներին, որոնք հայտնի են «Լավրովի պլան» անվանումով։ Ընդ որում, անվտանգության գոտին կազմող 7 տարածքից 5-ը հանձնվելու էր, իսկ մյուս 2-ը հանձնվելու էր միայն այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակն արդեն կհստակեցվեր։ Դրա համար էլ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտարարում էր, որ այդ պլանի հետ իրենք ևս չեն համաձայնել, քանի որ անվտանգության գոտու 2 տարածքները հավերժ մնալու էին Արցախի կազմում։ Ու անգամ մի դեպք էլ եղավ, երբ ռուս համանախագահը Փաշինյանին կոնկրետ պատասխանեց, որ Արցախի կարգավիճակի հարցը եղել է քննարկումների սեղանին։
 
Այսինքն, փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Արցախի ինքնորոշման թեման միշտ օրակարգում է եղել, այլ հարց է, որ Փաշինյանը թեման մանիպուլացնում է։ Ու զարմանալի է, թե այս դեպքում նախկին նախագահները բանավիճելու ի՞նչ թեմա պետք է ունենան մի մարդու հետ, որը լիովին անտեսում է փաստերը։ Իրականում Փաշինյանը փորձում է անցյալի մեջ խորանալու ու քննարկումների նոր դաշտ բացել, թեզեր շրջանառել, թե բանակցություններն, ըստ էության, ժամավաճառություն են եղել։ Պատահական չէ նաև, որ Փաշինյանը միշտ առաջ է տարել այն տեսակետը, թե բանակցությունների ժամանակ հայկական կողմն ընդամենը փորձել է ժամանակ ձգել։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե ո՞րն է իմաստը այս պահին նորից թեման դաշտ գցելու։ Չէ՞ որ հանրությունը նախկին նախագահների տեսակետներին ու գործողություններին էլ է ծանոթ, Փաշինյանի ասածներին ու գործողություններին էլ։
 
Իրադարձությունները շատ նրբորեն դիտարկելու դեպքում կարող է պարզ դառնալ, որ տեղի ունեցողի տակ կոնկրետ ենթատեքստ կա։ Պետք է նկատել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից շատ է շոշափվում Մինսկի խումբը լուծարելու պահանջը։ Իսկ ՀՀ իշխանություններն էլ, ի պատասխան, ամեն անգամ կրկնում են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա Մինսկի խումբը անիմաստ կդառնա ու կդադարի գոյություն ունենալ։ Բայց խնդիրն այն է, որ եթե այդ պայմանագրում այնպիսի դրույթներ լինեն, որոնք Մինսկի խմբին խաղից դուրս վիճակում են թողնում, հանրությունը կարող է իշխանությունների առաջ հարց դնել, թե ինչո՞ւ լուծարեցիք, եթե այդ ձևաչափի միջոցով արցախահայության իրավունքների ու ինքնորոշման հարցն էր բարձրացվում։ Դրա համար էլ ՀՀ իշխանությունները հիմիկվանից փորձում են մանիպուլ յացիայով ու կեղծիքներով ակնհայտ սուտ թեզեր գեներացնել, թե Մինսկի խումբը մեզ ոչ մի օգուտ չի տվել, այն ուղղակի ժամավաճառություն է եղել, ու 1994 թվականից սկսած քննարկվել է միայն այն հարցը, թե ինչպես է Արցախը Ադրբեջանի կազմ «վերադարձվելու»։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Որոշում՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ․ ինչ է սպասվում նրան Նյու Յորքում այսօր սկսում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, Հայաստանից մասնակցում է 12 հոգի Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Մայր Աթոռի հայտարարությունը Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է «Ռեալ»-ում ոչ ոք երբեք չի զղջա ինձ հետ պայմանագիր կնքելու համար. Մբապե Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր