Այսօր՝ 28 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան



Եթե ​​Փաշինյանը շարունակի այս տեմպերով կորցնել իր պատգամավորներին, նրան անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ։ Դրա մասին դեկտեմբերի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա մատնանշել է իշխանության փոփոխության կարևորությունը՝ լինի դա ընտրությունների, հրաժարականի, թե անվստահության քվեի միջոցով։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանն իշխանության եկավ Արցախը հանձնելու նպատակով, բայց չկարողացավ դա անել անմիջապես, ուստի որոշեց աստիճանաբար գործել, որպեսզի ժողովուրդը հաշտվի, բայց ժողովուրդը չհաշտվեց։

Նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունները գնում են ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի ճանապարհով։

«Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, դիտորդներին դուրս բերել սահմանից, փոխել Սահմանադրությունը, չզինել բանակը և Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների, որոնց անվտանգությունը պետք է ապահովի ադրբեջանական բանակը։ Սա Հայաստանի լուծարման ծրագիր է, և Ալիևը վստահ է, որ քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, նա կկարողանա դա անարգել իրականացնել։ Արցախի օկուպացումից հետո Ադրբեջանը նպատակ ունի յուրացնել Հայաստանի արևելյան և հարավային հատվածները՝ խոսելով 300 հազար ադրբեջանցիների մասին։ Բաքուն այդ քաղաքականությունը միջազգային հարթակներում շատ ակտիվ և ագրեսիվ է վարում։

Ընդ որում, մարդահամարի տվյալներով՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ Հայաստանում ապրում էր 80 հազար ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում՝ 350 հազար հայ։ Սակայն Հայաստանի իշխանությունները դրան չեն արձագանքում»,- հավելել է Չալաբյանը։

Նա մտահոգություն է հայտնել, որ իշխանությունները կարող են հանձնել Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքն ու Տավուշը, ինչպես հանձնեցին Արցախը։

«Կա ինչ-որ անհայտ պատճառ, որը նրանց դրդում է նման գործողությունների։ Կամ փող, կամ կախվածություն, կամ վախ, կամ բոլորը միասին: Փաշինյանն ավելի լավ կլիներ այս թեմաներով բանավիճեր Ալիևի հետ, քան Հայաստանի նախկին նախագահներին հրավիրեր բանավեճի՝ փորձելով մեղքը բարդել նրանց վրա։ Ավելին, նա պատրաստվում է բանավեճ անցկացնել՝ համոզելու համար, որ Ադրբեջանը ճիշտ էր»,- նշել է քաղաքական գործիչը։

Նրա գնահատմամբ՝ տարվա ընթացքում Ալիևն ու Փաշինյանը համատեղ փորձել են թաղել Արցախի հարցը:

«Նախկին նախագահներին բանավեճերի հրավիրելը նույնպես այս նպատակն է հետապնդում՝ փորձել հիմնավորելու, որ Արցախի հարցը վաղուց թաղված է, իսկ Փաշինյանը, իբր, դրա հետ առնչություն չունի։ Միևնույն ժամանակ, Ալիևն ու Փաշինյանը չկարողացան օրակարգից հանել այս հարցը, քանի որ աշխարհասփյուռ հայության կողմից լուրջ դիմադրություն կա։ Հայաստանում հարցված քաղաքացիների մոտ 60%-ը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը ժամանակավոր բնույթ է կրում»,-նշել է Չալաբյանը։

Նրա կարծիքով՝ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապված են տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի դիրքերի թուլացման և Թուրքիայի հզորացման հետ։

«Փաշինյանն ինչ-որ առումով այս գործընթացի օպերատորն է։ Նա դրանով զբաղվեց ամբողջ տարի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու քողի տակ Ռուսաստանին փոխարինելով Թուրքիայով։

Եթե ​​դուրս գանք ՀԱՊԿ-ից, ո՞ր կազմակերպությանն ենք անդամակցում, որը երաշխավորում է մեր անվտանգությունը։ ՆԱՏՕ-ի կազմ  մեզ չեն ընդգրկի, իսկ եթե ընդգրկեն էլ, Թուրքիան այստեղ «վերահսկող» կնշանակվի։ Այսինքն՝ երկիրը կհանձնեն Թուրքիայի՞ն։ Թուրքիան այսօր դարձել է Հայաստանի «գործընկերն» անվտանգության ոլորտում, որը հրամայել է հանձնել Տավուշի գյուղերը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը»,- ընդգծել է Չալաբյանը։

 

Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործ Փաշինյանը ՀՀ-ն միտումնավոր տանում է դիվանագիտական մեկուսացման. Մենուա Սողոմոնյան Կրակոցներ Հաղթանակ թաղամասում. 33-ամյա հարևանը ձերբակալվել է Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Օսկանյան (տեսանյութ) Քլոե Քարդաշյանը հայկական բիշիներ է պատրաստում (լուսանկարներ) Օրդուում գտնված հայալեզու գերեզմանաքարը պահպանության տակ է առնվել Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը Օրենքի խախտմամբ օտարված 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը Հրապարակվել է պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկը Անհետ կnրшծ զինծառայnղների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ Բացառիկ տեսանյութ` Դդմաշենի գազալցակայանի պայթյունից Նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը Ուսուցիչը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ իրական կոչում, վեհ ու կարևոր առաքելություն ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին ԱՄՆ-ում արևային էլեկտրակայանների նոր ծրագիր են իրականացնում Փաշինյանի զգուշացումը կուսակիցներին Գործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործում Բոլոր պետական բուհերի խորհուրդները գերքաղաքականացված են․ Ատոմ Մխիթարյան Նոր Նորք վարչական շրջանում 2024 թվականին նորոգվել և կառուցվել է ընդհանուր 17 բակային տարածք 1 ժամ հայտարարելը ճիշտ էր մայիսի 9-ին․ Սրբազան Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև Ալիևը հոխորտում է, բայց լավ գիտակցում է, որ Հայաստանի վրա նոր հարձակումն իր վրա էժան չի նստելու. ՀայաՔվե Կրակոցներ` Մալաթիայում. տան ապակիներ են վնասվել. կա ձերբակալված Կապանցի երեխաները ունեցան եւս մեկ մանկապարտեզ՝ բարելավված պայմաններով 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սուբվենցիոն գումարները փոշիանում են. էկոնոմիկայի նախարարության աշխատանքը գնահատում ենք` խայտառակ