Այսօր՝ 28 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները

Մայր Աթոռը հրաժարվել է ցուցադրել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, նշել, թե ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին: Հանրայինի դեկտեմբերի 31-ի ծրագրում կաթողիկոսի ելույթն այս տարի պետք է հաջորդի նախագահի, ԱԺ նախագահի ելույթներին, ապա եթերում կլինի լուրերի հավելվածը։

2025-ի նախօրերին 20 րոպե առանձնացված է վարչապետի ուղերձի համար։

Այս տարի էլ առարկություն ունենալով ժամի ընտրության հետ՝ տեղեկացրել են, որ ընդհանրապես նպատակահարմար չեն համարում Գարեգին երկրորդի ուղերձի հեռարձակումը Հանրայինով։ «Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները», - ասվում է հայտարարության մեջ:

Ավանդաբար կաթողիկոսի ուղերձը լինում էր կեսգիշերից առաջ, նախորդում երկրի ղեկավարի ուղերձին։ Անցած տարի Գարեգին Բ-ի ուղերձն ընդհանրապես չհեռարձակվեց՝ Հանրայինն այլ ժամ էր առաջարկել, Մայր Աթոռը մերժել էր։ Թե որն է պատճառը, հեռուստաընկերությունը համառորեն չի հայտնում, փաստը հստակ է, որ որոշումը կայացվել է ոչ թե Նորքի բարձունքում կամ ՀՌԽ-ում, այլ կառավարության շենքում, անձամբ մեկ հոգու կողմից։

Երկրորդ տարին նույն վարքը կրկնելը վկայում է, որ Փաշինյանը մտահոգություն ունի կաթողիկոսի ուղերձի շեշտադրումներից։ Ի տարբերություն գործող վարչախմբի, որի ղեկավարը վախենում է բառ անգամ ասել արցախահայության իրավունքների մասին, Գարեգին Բ-ն իր ուղերձներում թե՛ «Արցախ» բառն է շեշտում, թե՛ նշում արցախահայության իրավունքների մասին։ Թերևս, հենց դա էլ գլխավոր պատճառն է, թե ինչու են արգելում կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը։

Սվետլանա Մարգարյան

Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ» Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործ Փաշինյանը ՀՀ-ն միտումնավոր տանում է դիվանագիտական մեկուսացման. Մենուա Սողոմոնյան Կրակոցներ Հաղթանակ թաղամասում. 33-ամյա հարևանը ձերբակալվել է Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Օսկանյան (տեսանյութ) Քլոե Քարդաշյանը հայկական բիշիներ է պատրաստում (լուսանկարներ) Օրդուում գտնված հայալեզու գերեզմանաքարը պահպանության տակ է առնվել Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը Օրենքի խախտմամբ օտարված 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը Հրապարակվել է պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկը Անհետ կnրшծ զինծառայnղների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ Բացառիկ տեսանյութ` Դդմաշենի գազալցակայանի պայթյունից Նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը Ուսուցիչը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ իրական կոչում, վեհ ու կարևոր առաքելություն ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին ԱՄՆ-ում արևային էլեկտրակայանների նոր ծրագիր են իրականացնում Փաշինյանի զգուշացումը կուսակիցներին Գործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործում Բոլոր պետական բուհերի խորհուրդները գերքաղաքականացված են․ Ատոմ Մխիթարյան