Հուլիսի 2-ին Արևի ամբողջական խավարում է սպասվում
Հուլիսի 2-ին Արևի ամբողջական խավարում տեղի կունենա, որը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային և Հարավային Ամերիկայի հատվածներում, հայտնում է space.com-ը:
Այս ուշագրավ բնական երևույթին կկարողանան հետևել միայն Չիլիի, Արգենտինայի բնակիչները: Մինչդեռ Հարավային Ամերիկայի մյուս հատվածներում խավարումը մասնակի կլինի:
Խավարումն առավել երկար տեսանելի կլինի Գալապագոս կղզում, ուր կատարյալ մթություն կտիրի 4 րոպե 32 վրկ.: