Այսօր՝ 02 հունվարի 2025թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում. այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։ «Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»՝ ՄԱՍԿ։ Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի 3-ին»,- գրել է Աղազարյանը։

Առաջին հայացքից նախկին քպականի այս հայտարարությունը կարող է ծաղրի և տարակուսանքի առարկա դառնալ։ Սոցցանցերում առաջին արձագանքը հենց այդպիսին էր։ Հատկապես, ծաղրում էին կուսակցության անվանումը, զուգահեռներ տալով ընդհուպ Իլոն Մասկի հետ։

Իրականում, Հովիկ Աղազարյանն այս որոշմամբ փորձում է ապահովագրել իրեն քաղաքական մեթոդներով, իշխանության հնարավոր հարձակումներից։ Գաղտնիք չէ, որ նրա դեմ առնվազն երկու քրեական վարույթ է հարուցվել՝ կաշառքի և պետական գաղտնիքի հրապարակման հոդվածներով։ Աղազարյանը հասկանում է, որ ինչ-որ պահի գլխավոր դատախազը մտնելու է խորհրդարան՝ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Եվ կուսակցության ստեղծմամբ բարդացնում է իշխանության գործը։ Այդկերպ, նա հնարավորություն կունենա հայտարարելու, որ իրեն հետապնդում են իր քաղաքական հայացքների համար։

Աղազարյանին «քաղաքական հայացքներ» վերագրելն, իհարկե, կարող է դիտվել ֆանաստիկայի ժանրից, բայց որ սեփական կաշվի պաշտպանության համար ողջամիտ որոշում է կայացրել, աներկբա է։ Նրան այդ խորհուրդը տվե՞լ են, թե՞ ինքն է գլխի ընկել, հայտնի չէ։ 

Արմինե Սարիբեկյան

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվ Կառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելու Խաչիկ Ասրյանի՝ 2025 թվականի Ամանորյա մաղթանքն ու պահանջը Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի․ Ավինյան Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղում ռուսներին Փաշինյանն այլևս ոչ ոքի չի վստահում Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը. Մհեր Ավետիսյան «ՀայաՔվեն» ամփոփում է 2024 թվականը Կարելի է տեղադրվել նույնիսկ բնակարանում. նոր երկկողմանի վահանակներն ավելի շատ արևային էներգիա են հավաքում Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին Դեսպանների փոփոխություններ են լինելու Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի. Գագիկ Ծառուկյան 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար Արծվանիկի մանկապարտեզի բակն ու Կապանի N 9 ՆՈՒՀ-ը բարեկարգվել են ԶՊՄԿ-ի աջակցությամբ. մանրամասներ Վերականգնվող էներգիայի աղբյուրներն այժմ ապահովում են ԱՄՆ-ի էներգիայի ավելի քան 30 %-ը Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան «Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը. Տիգրան Ավինյան Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Հարավային Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 167-ի «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է. Տիգրան Ավինյան Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար. Հենրիխ Մխիթարյան Հրվ. Կորեայում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ պայթել է. կա 120 զոհ «Թող իրականանան բոլոր մանուկների երազանքները». Գագիկ Ծառուկյան Արևային մարտկոցները անսա՞րք են. փորձագետը բացատրել է, թե արժե՞ փորձել դրանք վերանորոգել Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին