Հայաստանի ԱԳՆ-ում Բելառուսի ինքնիշխան իրավունքն են համարում տոներին Ադրբեջանի ներկայացուցիչներին հրավիրելը
Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Բելառուսի իշխանությունների կողմից Բելառուսի Անկախության օրվա տոնակատարությանը Ադրբեջանի ներկայացուցիչներին հրավիրելը:
«Ինքնիշխան իրավունք է ցանկացած պետության ցանկացած ներկայացուցչի հրավիրելը»,- հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ԱԳՆ գնահատում տոնակատարությանը Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը:
Հիշեցնենք, որ շքերթին մասնակցության համար հրավիրված են Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակի վաշտի դրոշակակիրները: