Իսպանիայում ավելի քան 50 մարդ մերկացել է` ի նշան ցլամարտի դեմ բողոքի (տեսանյութ)
Տասնյակ կիսամերկ տղամարդիկ եւ կանայք լցրել են Իսպանիայի հյուսիսային Պամպլոնա քաղաքի փողոցը՝ ի նշան ցլամարտի դեմ բողոքի, հաղորդում է Daily Mail-ը:
Ներքնաշորով 54 ակտիվիստներ, որոնք պատկերել են սպանված ցլերի, հայտնի Սան-Ֆերմին ցլամարտից մեկ օր առաջ պառկել են քաղաքապետարանի շենքի դիմաց:
Ակտիվիստները գետնի վրա նկարել են ցլերի պատկերներ, որոնք սպանվում են փառատոնի շրջանակում կորիդայի ժամանակ: