Դավիթ Մանոյանը՝ Երեւանի «Նոա» ակումբի խաղացող
Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Դավիթ Մանոյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել Երեւանի «Նոա» ակումբի հետ։
29-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել Կիպրոսի «Նեա Սալամինա» և «Կարմիոտիսա», լեհական «Սանդեցյա» թիմում։ Նրա նախորդ ակումբը մակեդոնական «Ռաբոտնիչկին» էր:
Դավիթ Մանոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում: