Բասկետբոլի Մ20 թիմը պարտվել է Շվեդիային 26:149 հաշվով
Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների թիմն անհաջող է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Պորտուգալիայում մեկնարկեց Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն իր առաջին խաղում 26:149 հաշվով զիջեց Շվեդիային:
Փաստաթղթերի պատճառով Հայաստանի հայտացուցակից դուրս էին մնացել առաջատար խաղացողներ Պատրիկ Փանոսին և Կրիկոր Քեշիշյանը, ինչի արդյունքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ստիպված էր հանդես գալ առանց խաղարկող ունենալու: