Բելգիացին 116 ժամ է անցկացրել զուգարանում՝ Գինեսի նոր ռեկորդի համար
Բելգիացին 116 ժամ է անցկացրել զուգարանում՝ Գինեսի նոր ռեկորդի համար: UPI-ի հաղորդմամբ՝ Ջիմի Դե Ֆրեննը 116 ժամ նստել է զուգարանակոնքի վրա Օստենդում բարերից մեկում:
Ռեկորդակրի նպատակը 165 ժամն էր, սակայն նա ասել է, որ ստիպված էր դադարեցնել, քանի որ քնի պակաս էր զգում: Նրան թույլ են տվել ամեն ժամը մեկ 5 րոպե ընդմիջում անել՝ շրջելու եւ իրական զուգարանը օգտագործելու համար: