«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է
Մինչ օրս «Բարի Սամարացի» ընկերությունը բազմաթիվ մրցանակներ է ստացել տարբեր կազմակերպությունների կողմից, ինչը է՛լ ավելի է բարձրացրել պարտավորության զգացումը սպառողների հանդեպ:
Օր-օրի կատարելագործելով և ընդլայնելով տեսականին, ընկերությունն այսօր իր կայուն տեղն է զբաղեցնում մսամթերքի շուկայում: Սպառողը լավ գիտի նաև, որ ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում որակյալ մսամթերք արտադրելու համար, ուստի առանց երկմտելու է ընտրում հենց այս ընկերության արտադանքը, քանի որ «Բարի Սամարացի» ապրանքանիշի ներքո հրամցվող արտադրանքը մշտապես թարմ է և պատրաստված է բարձրորակ տեղական արտադրության մսից:
Սպառման շուկայում ամենաբարձր դիրք գրավող ընկերությունը շարունակում է նորանոր հաջղություներ գրանցել և մրացանակներ ստանալ: Սոցիալական ցանցերում անցկացված հարցումների արդյունքներով «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանին շնորհվել է «Երկրի համով դեմք» մրցանակը:
Ընկերության հիմնադիր տնօրենը շնորհակալություն հատնելով մրցույթի կազմակերպիչներին նշեց, որ մսամթերք արտադրող ընկերություններից իրեն «Երկրի համով դեմք» մրցանակին արժանացնելը բազմապատկում է պարտավորությունը սպառողների հանդեպ: Եվ ինչպես անցած նախորդ տարիներին, այսուհետ ևս ջանք ու եռանդ չեն խնայելու առաջատարի իրենց դիրքերը պահպանելու համար:
«Ես շնորհակալություն եմ հայտնում ազգաբնակչությանը և բոլոր սպառողներին խոստանում եմ, այսուհետ ևս ամեն ինչ անել պահպանելու համար այս մրցանակի ողջ էությունը: Ես շնորհակալ եմ նաև Աստծուն, որ ինձ նման պարգևի արժանացրեց: Մենք պետք է մշտապես հնարավոր բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի հետագայում ևս մեր կոչմանը հավատարիմ մնանք, մեր ասպաողներին մատուցենք անվտանգ և առողջ մսամթերք»,- ասաց «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանը:
Մրցանակաբաշխությանը մասնակցում էին նաև ՌԴ տեխնիկական կարգավորման և ստանդարտացման խորհրդի նախագահ Անդրեյ Լոցմանովը, ՌԴ տնտեսական գիտությունների դոկտոր Վիկտոր Բելոբրագինը, ՌԴ որակի վերահսկման համառուսական կազմակերպության ղեկավար Գենադի Վորոնինը և այլ հյուրեր:
Երկար տարիներ մոտիկից ծանոթ լինելով ընկերության արտադրանքի վերահսկման ողջ շղթային Ա. Լոցմանովը նշեց, որ «Բարի Սամարացի» ապրանքանիշի մսամթերքը մշտապես առանձնանում է իր բարձր որակով: Ընկերությունում գործող արդյունավետ համակարգի շնորհիվ այն կայուն որակ ունի, շատ համեղ է և այդ է պատճառը, որ իր ընտանիքը հիմնականում այս ապրանքանիշի մսամթերքից է օգտվում:
Տնտեսական գիտությունների դոկտոր Վ. Բելոբրագինը նշեց, որ արտադրական շղթայում կիրառվում են բարձր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ բարձրորակ մսամթերք է վաճառում շուկայում: Գիտությունների դոկտորի խոսքով «Բարի Սամարացի» ընկերությունն աշխատում է ժամանակակից պահանջներին համապատասխան, ուստի, բնական է, որ նման գրագետ աշխաանքի ապագան ևս երաշխավորված կլինի:
Որակի վերահսկման համառուսական կազմակերպության ղեկավար Գենադի Վորոնինը, ով ևս երկար տարիներ ծանոթ է ընկերության արտադրանքին, նշեց, որ տարիները ցույց են տվել, որ «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիրների համար սպառողին մշտապես համավտարիմ լինելը և բարձր որակ ունեցող մսանթերք մատակարարելը եղել և շարունակում է մնալ ընկերության հիմնադիր տնօրենի ու ողջ անձնակազմի կյանքի իմաստը, ինչն էլ տարեցտարի իր պտուղներն է տալիս և ընդլայնում է ոչ միայն սպառման ծավալները, այլև աշխարհագրությունը: