Ուկրաինայում մեկնարկել են Ռադայի արտահերթ ընտրությունները
Ուկրաինայում բացվել են ընտրատեղամասերը՝ Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում քվեարկելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Միամանդատ շրջաններում քվեարկությանը մասնակցում է 24 կուսակցություն և 3220 թեկնածու։
225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ մեծամասնական: Ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները, անցողիկ շեմը կկազմի 5 տոկոսը։
Ռադայի արտահերթ ընտրություններում Ռուսաստանի ներկայացուցիչներին թույլ չի տրվել մասնակցել ընտրությունների մոնիթորինգին։ Ավելին, առաջին անգամ ուկրաինական ընտրություններին չեն հետևելու ԵԽԽՎ դիտորդները, քանի որ Կիևը չեղարկել է հրավերը:
Աղբյուրը նշում է, որ քվեարկությունը չի անցկացվի Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածքում։ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ դրա պատճառով 7-10 միլիոն ուկրաինացիներ չեն կարողանա քվեարկել: