Լոնդոնի օդակայանում բռնագրավել են 5 մլն դոլար արժողությամբ շուրջ 104 կգ ոսկու սալիկներ
Լոնդոնի Հիթրոու օդակայանում ոստիկանությունը բռնագրավել է 5 մլն դոլար արժողությամբ շուրջ 104 կգ ոսկու սալիկներ, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ սալիկների բռնագրավումը կատարվել է հարավամերիկյան նարկոկարտելի հանցավոր գործունեությունը հետաքննելու շրջանակներում:
Ոսկու սալիկները բռնագրավվել էին մասնավոր ինքնաթիռով Վենեսուելայից Կայմանյան կղզիներ դրանք տեղափոլելու փորձի ժամանակ:
Բռնագրավումը կատարվել էր մեկ ամիս առաջ, սակայն Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը միայն այժմ է թույլատրել իշխանություններին ներառել ոսկու սալիկները հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների աղբյուրների մասին ակտում: